101_1454- Դավիթ, ձկան պոչ կուտե՞ս:
- Մայրիկ, շան պոչ կուտե՞ս:

- Դավիթ ջան, անջատիր էդ հիմար մուլտիկը, մայրիկը կբարկանա:
- Չի կարա, ես մայրիկին կծեծեմ:

Իմ էլեկտրոնային փոստը՝ տոնական, զատկական, մեռելոցը կտրում է:

  • «Հարգելի տիար, ապրիլի 7-ին նշանդրեքս է… »,- ավետում է  Տաթև Մելքոնյանը՝ Հիմնական դպրոցից… Այ, դու կեցցես, Տաթև ջան, սրանով ապրիլի 7-ը քեզնով ես արել…
  • Լուսինե Բուշը գրում է. «Վերջապես ստացա Իզմիրի տիեզերագիտական ճամբարի պաշտոնական նամակը… Մասնակիցների փաստաթղթերի ուղարկման ժամկետը մեզ համար երկարաձգել են մինչև ապիլի 30-ը: Աշխատում ենք…»: Այսպիսին են մեր թուրքերը. հերիք չէ՝ միջազգային ճամբարի անվճար ուղեգրեր են տրամադրել արդեն 6-րդ անգամ, դեռ ընդառաջում են, որ մեր շփոթմունքը հաղթահարենք…
  • Սարգիս Արզումանյանը տնօրենին ներկայացրել է թատերական ամենամյա ստուգատես-փառատոնի նախագիծը: Քննարկումը բուռն՝ mskh.am փոստում: Ստուգատես-փառատոնի հիմնադիր մշտահմա Քնարիկ Ներսիսյանն էլ իր ATV-ով թող դառնա փառատոնի ինֆորմացիոն հովանավորը…
  • Ռինա Շագինյանը թարգմանում-հասկանալի է դարձնում մեր վրաց գործընկեր, Թբիլիսիի թիվ 98 դպրոցի տնօրեն Գեորգի Մոմցելիձեի նամակը. «Ուզում եմ օգտվել առիթից և մեր դպրոցի անունից շնորհակալություն հայտնել Ձեզ, քանի որ արդեն վեցերորդ տարին է՝ Ձեր կրթահամալիրում ակտիվորեն շարունակվում է վրաց լեզվի ուսուցումը, ինչը նպաստում է մեր երկու ժողովրդների միջև բարեկամության և գործընկերության բազմակողմանի սերտ հաստատմանը»: Ապրիլի 9-ին՝ հայ-վրացական պարատուն-համերգ է Մարմարյա սրահում, համատեղ հայ-վրացական Զատիկ՝ Գեղարվեստի դպրոցում… Վրացերենի օրեր կրթահամալիրում՝ ավանդական, ամենամյա տոն…

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել