WhatsYourPrice.com ծանոթությունների կայքը 1000 բրիտանացիների շրջանում էլեկտրոնային նամակներում համբույրի նշանի առկայության կարևորության վերաբերյալ հարցում է անցկացրել, հայտնում է The Daily Mail-ը՝ հրապարակելով հարցման արդյունքները, որոնց համաձայն` ծառայողական սիրավեպերի կեսից ավելին սկսվում է նրանից, որ սիրաբանող գործընկերները SMS հաղորդագրության կամ էլեկտրոնային նամակի վերջում դնում են X նշանը:
«Բայց շատ դեպքերում «համբույրներն» էլեկտրոնային հաղորդագրություններում սխալ են հասկացվում: Ե՛վ տղամարդիկ, և՛ կանայք նամակի վերջին X-ը սխալմամբ որպես սիրախաղ են ընդունում այն դեպքում, երբ գործընկերն ընդամենը սիրալիրություն էր ցուցաբերում»,- գրում է հրատարակությունը:
Հետազոտությունն ասում է. կանանց 35%-ը և տղամարդկանց քառորդ մասը X-ով հաղորդագրություններ են ուղարկել, որոնք դրանք ստացողները սխալմամբ որպես սիրախաղ են ընդունել, իսկ կանաց 55%-ը և տղամարդկանց 60%-ը, որոնք աշխատանքային սիրավեպ են ունեցել, խոստովանել են, որ իրենց հենց ամենասկզբից գրավել են օդային համբույրներով: 82% կանանց և 70% տղամարդկանց համար հաղորդագրություններում X-ի թվի ավելացումը նշանակել է սիրախաղի խորացում, հայտնում է հրատարակությունը:
Մինչ բրիտանացիների մեծ մասը բավական ազատորեն էլեկտրոնային նամակներում դնում է X նշանը, աշխարհում ամեն ինչ այլ է: Ամերիկայում «համբույրը» սովորաբար օգտագործվում է սիրելիներին և ընտանիքի անդամներին դիմելիս:



