A1plus.am-ը գրում է.
Հայաստանում ծնելիությունը 2014 թվականին, 2013-ի համեմատ, աճել է 3,3 տոկոսով, սակայն մեր երկրում 90-ական թվականներից սկսած վերարտադրություն չի իրականացվում։
Վիճակագրական տվյալները անհանգստացնում են նաեւ մեր համաքաղաքացիներին, սակայն նրանք երկուսից ավել երեխա չունենալու իրենց պատճառներն ունեն։
Առաջարկվում է «Վարչական իրավախախտումների մասին» օրենքում փոփոխություն կատարվել, որով վարչական մեծ տուգանքների կենթարկվեն նրանք, որոնք կփորձեն պտղի սեռով պայմանավորված աբորտ անել։ Բայց առավել կարեւորվում է մտածելակերպի փոփոխությունը։
Ի դեպ, եթե շարունակի իշխել մտածելակերպը, թե տղան է սերնդի շարունակողը, Հայաստանում 21-րդ դարում ծնված բազմաթիվ տղաներ չեն կարողանա սերունդ ունենալ, քանի որ չեն ունենա հարսնացու։ Հայաստանում տարեկան մոտ 2000 աղջիկ երեխա չի ծնվում միայն նրա համար, որ աղջիկ է ձեւավորվել մոր արգանդում:
Թեմայի մանրամասները՝ տեսանյութում