-11639Araratnews.am-ը գրում է.

Սաուդյան Արաբիան պատրաստ է ավելացնել նավթի գները, եթե նրան աջակցեն նաև այն երկրները, որոնք մաս չեն կազմում ՕՊԵԿ-ին։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

«Թագավորությունը կրկին պատրաստ է օգնել կայունացնելու շուկաները և աջակցել գների խելամիտ բարձրացմանը, սակայն, միաժամանակ, դա պետք է արվի նավթարդյունահանող և արտահանող երկրների և  հստակ սկզբունքների ու բարձր թափանցիկության պայմաններում՝ Ծոցի և ՕԵՊԿ երկրների հետ միասին», – ասել է Սաուդյան Արաբիայի նավթի նախարար Ալի Ալ-Նաիմին։

Նրա խոսքերով՝ Սաուդյան Արաբիան նավթի արդյունահանումը հասցրել է օրական 10.3 մլն բարելի, եւ իրենք ակնկալում են նավթի գների աճ՝ վերջին 6 տարում դրանց աննախադեպ անկումից հետո։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել