1in.am-ը գրում է.
Եթե ցանկանում եք ավելի խելացի դառնալ, սկսեք վազել առավոտյան։ Գերմանացի մասնագետները վստահեցնում են, որ դա օգնում է՝ փոխանցում է Direct Press-ը։
Գիտնականներն ապացուցել են, որ վազքն ու քայլելը խթանում են ուղեղի աշխատանքը։ Մարդիկ, ովքեր պարբերաբար վազում են առավոտյան, ավելի արագ են հաղթահարում մտավոր հանձնարարությունները և ավելի հաճախ են ճիշտ որոշումներ կայացնում։ Բացի այդ, զբոսանքներն ու վազքն օգնում են ավելի արագ կենտրոնանալ։
Գիտնականները նման եզրակացության են հանգել տարբեր տարիքի կամավորների մասնակցությամբ փորձի արդյունքում։
Հանձնարարությունների կատարումից առաջ մի խումբը նստած ժամանակ է անցկացրել սեղանի մոտ, իսկ մյուսը մարզասարքի վրա վազել։ Վազողները 40 տոկոսով ավելի լավ են կատարել հանձնարարությունները։
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/1592808.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



