Ամերիկացի սոցիոլոգները միավորել են իրենց ջանքերը «MissTravel» ինտերնետ ռեսուրսի ղեկավարությամբ` ամենառոմանտիկ քաղաքների ցանկը կազմելու համար, որտեղ աղջիկները հեշտությամբ են գտնում իրենց երկրորդ կեսին:
Հարցման արդյունքների համաձայն, ԱՄՆ ամենառոմանտիկ քաղաք է ճանաչվել թանկարժեք հյուրանոցներով, բազմաքանակ խաղատներով ու շուրջօրյա ժամատներով փառաբանված Լաս Վեգասը, որտեղ կարելի է ամուսնանալ օրվա ցանկացած ժամին:
Առաջին տասնյակում են հայտնվել նաև Նյու Յորքը, Մայամին, Սան Ֆրանցիսկոն, Չիկագոն, Լոս Անջելեսը, Օռլանդոն, Սանտա Բարբարան և Վաշինգտոնը:
Հ.Գ. Աբսուրդիզմ ... սոցիոլոգներն արդեն սկսել են ցնդաբանությամբ զբաղվել, կամ էլ մենք ենք անճարացել ... :) Հիմա ի՞նչ, վսատեմ ու գնամ իրերս հավաքելու :)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել