Այսօր Բելգիայում լույս է տեսել սկանդալային մի գիրք` <Թագավորական հարց/եր/>: Հեղինակը պետական RTBF հեռուստաալիքի լրագրող է` Ֆեդերիկ Դեբորսյուն, որը բացահայտում է բելգիական արքունիքի գաղտնիքները, մասնավորապես այն, որ Ալբերտ Երկրորդը մաշկի քաղցկեղ ունի, ընտանիքի վատ հայր է, իսկ նրա կինը` Պաոլան, կոտոշներ է դրել Ալբերտի թագակիր գլխին: Ֆեդերիկը չի մոռացել արքայական ընտանիքի ոչ մի անդամի եվ հանրության սեփականությունն է դարձրել տարբեր ճանապարհներով իրեն հասած լուրերն ու փաստերը: Պալատն, իհարկե, արագ արձագանքել է` գրքի բովանդակությունը որակելով որպես վիրավորանք եվ զրպարտություն: Մինչ այս պահը, սակայն, որեվէ տեղեկություն չկա գրքի տպաքանակին սպասվող աուտոդեֆեի, հեղինակին կախաղան հանելու, պատահաբար <անզգույշ քաշքշելու> եվ անգամ դատական պատասխանատվության ենթարկելու մասին: Եթե Ֆեդերիկն ապրեր Հայաստանում ու մտքով անցներ անթագավոր մեր երկրի <թագավոր ախպերներից> մեկնումեկի մասին նման կարգի գիրք գրել... Կամ պիտի ծածկանունով գրեր, այն էլ` ոչ մի երաշխիք, որ ուրիշ որ բան չլինի` տպարանի պահակը կմատնի իրեն , կամ պիտի պատրաստվեր երկարատեվ անազատության կարգավիճակին: Կամ...Աստված վատթարից ազատի: Վատթարը, ի դեպ, Ֆեդերիկ -գրողի մահը չէ, այլ Ֆեդերիկ-գրողի <Թագավորն ապրած կենա> խորագրով գրքերի մատենաշարը:

Նյութի աղբյուրն` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել