«Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայողներն անցել են Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70–ամյակին նվիրված զորահանդեսի ակտիվ պատրաստություններին, որը տեղի է ունենալու Գյումրիում:

Ինչպես երեկ հայտնել են Ռուսաստանի հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունից, մայիսի 9-ի զորահանդեսին մասնակցելու են Գյումրիի ռազմական կայազորի ավելի քան 1.2 հազար զինծառայողներ, այդ թվում՝ ռուսական ռազմաբազայի, ՀՀ-ում ՈԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության, Հայաստանի զինված ուժերի ռազմաօդային ուժերի և հակաօդային պաշտպանության զինծառայողներ: Շքերթի հրամանատարը կլինի ռուսական ռազմաբազայի հրամանատար գեներալ-մայոր Վլադիմիր Ուստինովը: Համատեղ փորձերը անցկացվելու են ապրիյի 28-ին և մայիսի 5-ին Գյումրիի Ազատության հրապարակում»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել