Life.panorama.am-ը գրում է.

Կաթով ու թեյով դիետայի միջոցով մաքրեք օրգանիզմը 1 օրում և նիհարեք 4 կգ

Շատ մարդիկ են իրենց օրը սկսում մի բաժակ տաք թեյով, հայտնի է, որ թեյը՝ մանավանդ կանաչը, շատ օգտակար է։ Բայց հավանաբար քչերն են լսել կաթով ու թեյով դիետայի մասին, որը սակայն շատ արդյունավետ է։ Սա հենց այն մարդկանց համար է, որոնք ցանկանում են մաքրել օրգանիզմը և արագ նիհարել։ Այս դիետան պետք է կիրառել ամսվա մեջ 1-2 անգամ։ Դիետան խորհուրդ չի տրվում ցածր ճնշում ունեցող մարդկանց։ Կարող եք նախապես խորհրդակցել բժշկի հետ։

Բաղադրամասեր՝

1,5 լիտր կաթ

2 թեյի գդալ բարձրորակ կանաչ թեյ

Պատրաստման եղանակ՝

2 թեյի գդալ թեյն ավելացնել կաթին, որը նախապես եռացվել ու սառեցվել է։ Ծածկեք զանգվածը և թողեք մնա 20 րոպե։ Հետո խմեք այն։ Ըմպելիքը խմեք օրվա ընթացքում 2 ժամը մեկ։ Օրվա ընթացքում պետք է ոչինչ չուտեք, միայն ջուր խմեք։ Հավատացած եղեք, որ օրվա ընթացքում քաղց չեք զգա։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել