Life.panorama.am-ը գրում է.

Օրվա բաղադրատոմս. Չամիչով ու ընկույզով լցոնած սերկևիլ

Բաղադրամասեր՝

2 մեծ սերկևիլ

4 ճաշի գդալ շաքարավազ

2 ձվի սպիտակուց

2 ճաշի գդալ մեղր

1 տուփ վանիլային շաքարավազ

1/2 գավաթ հունական ընկույզ

2 ճաշի գդալ չամիչ

Զարդարելու համար՝ շաքարի փոշի, նուռ։

Պատրաստման եղանակ՝

Մաքրել սերկևիլները, երկու կես անել, միջուկը հանել, մեջը լցնել շաքարավազը։ 

Մանրացնել ընկույզը, չամիչը թրջել տաք ջրի կամ ռոմի մեջ։ Սպիտակուցը հարել վանիլային շաքարի հետ։  Զանգվածը բաժանել 2 մասի։

Իրար խառնել ընկույզը, չամիչը, մեղրը և ձվով զանգվածի առանձնացված կեսը։

Լցոնել սերկևիլները այդ զանգվածքով։ Ավելացնել հարած ձվերի 2-րդ առանձնացված մասը։ Դնել ջեռոց մարմանդ կրակով։ Վերջում ցանել շաքարի փոշի և զարդարել նռան հատիկներով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել