Ներիր ինձ, որ որոշել եմ գրել քեզ: Հավանաբար, դրա ժամանակը չէ կամ կարիք չկա, բայց միևնույն է, կասեմ, թեկուզ հիմա...
Երբ դու այնքան մոտ էիր, այնքան մոտ, որ երկնքում տեսնում էի աչքերդ, ոտքերիս տակ հող չկար, չկային մանուշակներով զարդարված արահետները: Ես իմ թևերով հասնում էի քո շնչառությանը, լուռ թռչում էի այն նույն երկրի վրայով և լսում, թե ինչպես է քամին խշխշացնում տերևները....
Ես վաղուց էի ուզում գրել քեզ: Թող այս նամակը դառնա իմ համբերության ականատեսը... Հիմա, ինչպես միշտ, մինչև գրելս գլխումս հազար ու մի միտք կար, իսկ հիմա չգիտեմ ինչ գրել: Հիշու՞մ ես, որքան հաճախ էր փոփոխվում տրամադրությունս, հայացքներս: Հիմա հավաքել եմ մտքերս ու ուզում եմ կիսվել հետդ: Ես այլևս չեմ թպրտում, ինչպես ձուկն առանց ջրի, ես շատ բան եմ հասկացել, ինքնավստահ դարձել...
Երբ բաժանվեցինք, ուզում էի այլևս չտեսնել քեզ, մտքեր չփոխանակել, չանհանգստացնել քեզ... Չեմ ուզում խոսել այն տանջանքների մասին, որ ապրել եմ, դա ոչինչ չի փոխի: Սերը նյութական չէ, չի գնվի...
Հասկացել եմ, որ բոլոր զրույցները իսկական հիմարություններ էին: Ես ինքս երբեք չեմ հավատացել, բայց սրտումս միշտ հույսի մի հյուլե է եղել: Լավ չեմ խոսի այդ մասին: Ես հասկացել եմ` ինչ է նշանակում տղամարդ լինել: Չէ, բանը նրանում չէ, որ ես կարողանում եմ զսպել արցունքներս , այլ թե ինչով եմ հիմա զբաղված: Չեմ հասկանում` ինչ է կատարվում, բայց աչքերս ինքնակամ լցվում են, և ես անզոր եմ ինչ-որ բան անել: Հասկանում եմ, որ պետք է հաշվի նստել, ուրիշների զգացմունքների, ցանկությունների հետ, բայց պետք է նաև ուժեղ լինել, որ ինքդ էլ չնահանջես: Ուժեղ լինել հրաժարվելու այն մարդու երազանքի համար, որին նա ձգտում էր...
Երազանք.... Չէ, չեմ կարող չգրել, որ կարոտում եմ քեզ, վախենում եմ հայացք նետել նկարիդ վրա: Այնքան շատ բաներ են քեզ հիշեցնում: Սիրտս թպրտում է, երբ տեսնում եմ քեզ նման մեկին: Այնպես եմ ուզում կողքիդ հայտնվել, բռնել ձեռքդ ու ինչպես խոր անհունություն նայել աչքերիդ մեջ: Ես այլևս չեմ զղջում այնսշ բաների համար, որ չհասցրեցինք անել, բայց հիշում եմ կյանքիս այն երջանիկ րոպեները, երբ ամուր-ամուր գրկում էի քեզ, որ ոչ ոք մեզ չբաժանի: Այնպես եմ ուզում մտքերս կիսել քեզ հետ.... Ինչպես ապրեմ, եթե հրաշքների չես հավատում....
Երբ հեռանամ, կմնան միայն այս բառերը, որ անմահ են: Զգացմունքներս կպատնեշվեն և ես կզգամ այդ անկեղծ հարվածները: Դրանք միայն ինձ են հասանելի, ինչպես հուշարձան, երբեք չեն մոռացվի և կփոխանցվեն մեկից մյուսը, և նրանք կզգան, թե ինչպես էի սիրում քեզ...
Լավ է այդպես երկա՜ր-երկա՜ր ապրել, սիրել ու սիրել քեզ, և որպեսզի դու անմահ դառնաս և ոչ մի դեպքում չհեռանաս, չլքես ինձ: Ինձ համար մահը սարսափելի չէ, միայն չմոտենա քեզ....
Առանց քեզ ես չկամ, ես սխալ-ուղղումների մեջ եմ, ես սխալ եմ: Վատն եմ առանց քեզ: Հայացքով փնտրում եմ ու չեմ դադարում երբևէ: Սիրտս այնպես լուռ է բաբախում, որ թվում է` մինչ առավոտ չեմ ապրի: Այո, ես չեմ ապրի....
Ես անարժան եմ, այո անարժան եմ, բայց միթե սիրով արժանի չեմ քո աշխարհին, չնայած ինչու՞.... Առանց քեզ այդ աշխարհն էլ չկա: Իսկ եթե քեզ դուր չգա, դու որոշես նորից երկիր վերադառնալ և ապրել ինչպես առաջ... Ես քանդում եմ բոլոր կապերը: Բայց քանի դեռ ես այստեղ եմ, ընդամենը մի քանի կիլոմետր քեզնից հեռու, ես երևի նույնիսկ զանգեմ քեզ: Մինչդեռ ես տանում եմ ժամանական առանց քեզ:
Սենյակում մութ է և ցուրտ, ուղղակի թեթև ու գեղեցիկ տխուր երաժշտությունն է վիճում գիշերային անձրևի հետ, որը թեթև թխկացնում է պատուհանագոգին: Ես մոռանում եմ ամեն ինչ ու քեզ նամակ գրում: Այս պահին ոչ ոք և ոչինչ չի կարող կտրել ինձ քեզանից ու քո մասին մտքերից: Ոչինչ չկա... միայն աստղերը, ես և դու: Գիտեմ` մեզ բաժանում են հազարավոր կիլոմետրեր, բայց երբ գրում եմ, զգում եմ, ինչպես եմ այս բառերը շշնջում ականջիդ.... Գիտեմ, որ ինձ լսում ես...
Չես պատկերացնի` որքան հարազատ են ինձ քո հոգին ու զգացմունքները: Այնպես եմ ուզում ծրարի մեջ դնել հրաշքների փայլը համեմած իմ սերն ու ուղարկել քեզ.... Ես հրճվում եմ, երբ նկատում եմ` ինչպիսի անհամբերությամբ ես բացում ծրարը, որից թռչում են դեղին շերտավոր թիթեռները.... Դու ոչինչ չես կարող հասկանալ, իսկ ետևում թիթեռների շքերթն է... Դու չհասցրիր սթափվել, երբ թիթեռները թախծոտ աչքերիդ քաշեցին տխրության շղարշը....
Այնպես եմ ուզում քեզ տեսնել... Բայց որքան շուտ կլինի դա, ոչ ոք չգիտի... Կարևորն այն է, որ ինձ հերիքի սպասելու համբերությունն այն րոպեի, երբ սիրտս սկսի դուրս թռչել կրծքիցս, շուրթերս արտաբերեն անունդ, ուղեղս նմանվի նավի.... նավ, որը մեր գլխավերևով կանցկացնի սպիտակ փափուկ ամպերը, երբ մենք շատախոսենք` ոտքներս ջրի մեջ կախած...
Այսօր ես երկար կանգնած էի լողափին: Այնպես էի ուզում, որ կողքիս լինես, տեսնես այն, ինչ ես եմ տեսնում, որ գրկեմ քեզ, ասեմ, որ կարոտում եմ, քեզ հետ լուսաբացը դիմավորել.... Փակում եմ աչքերս, լազուրում պատկերվում ես դու..... գրկում եմ քեզ, համբուրում մազերդ, տեսնում արևի շողերի խաղը մազերիդ մուգ ֆոնի վրա...
Նայում եմ հեռուն, մայր մտնող արևի թողած հետքերին: Թվում էր` մի քանի րոպեից կլինես ափին ու կտեսնես այս ամենը: Աստված իմ, ինչ դժվար է.... Ինչպես բացատրեմ, որ սիրում եմ քեզ, ասեմ, որ ուզում եմ ամեն առավոտ արթնանալ` զգալով մարմնիդ նուրբ բույրը, չարաճճիանալ, ժպտալ, ձեռքով շոյեմ մազերդ, մոտենամ փափուկ այտիդ, շոյել սլացիկ ու սպիտակ ուսդ.... Ինչու չեմ կարողանում հավաքել մտքերս ու ասեմ, որ պաշտում եմ շուրթերդ.... Աստված իմ, ինչպես է խելագարվում ժամանակը.... Ամեն ինչով գրավում ես ինձ: Քո տարօրինակ, անսովոր քայլվածքը...
Ես լաց եմ լինում: Չես հավատում... Կարևոր չէ, մի հավատա: Արցունքները մաքրում են տառապանքներս: Ինչ է կատարվում ինձ հետ.... Ես միայնակ եմ.... Ուզում եմ բացատրել քեզ, որ սիրում եմ քեզ, դրա համար էլ գնում եմ: Հիմարություն է թվում: Ես երջանկություն եմ քեզ մաղթում: Իսկական մեծ երջանկություն, որ քեզ պակասում է ու չեմ կարող քեզ տալ...Ասա ինձ, ավելի ցավոտ էլ բան չկա ինձ համար: լռում ես... գիտեմ, գլխի եմ ընկնում, որ ուզում ես... Ներիր, փոքրիկս, ես այլևս չեմ կարող... Երջանիկ եղիր... Ինչ անեմ, որ այս ամենը չվերջանա երբեք.... Սիրում եմ....
Հ.Գ. նամակը հասցեագրված էր ինձ, իսկ գրողը էլ չկա... մահացել է... նամակը ստացել եմ իր մահից հետո....
Երանուհի Ֆահրադյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել