Վիետնամի կենտրոնական հատվածի ջունգլիներում հոր և որդու են հայտնաբերել, ովքեր 40 տարի կտրված են եղել քաղաքակրթությունից։

0

82–ամյա Հո Վան Թենհը և նրա 42–ամյա Հո Վան Լան որդին պատահաբար հայտնաբերվել են մոտակա գյուղերից մեկի բնակիչների կողմից։ Հենց նրանք էլ տեղի իշխանություններին պատմել են իրենց «գտածոյի» մասին։

1

Իշխանություններն անմիջապես հատուկ խումբ են ձևավորել և սկսել ջունգլիների անսովոր բնակիչների որոնողական աշխատանքները։ 5 ժամ տևած փնտրտուքից հետո խումբը ոչ մեծ մի խրճիթ է հայտնաբերել։ Չնայած երկար տարիներ կտրված լինելով հասարակությունից, այնուամենայնիվ, հայր ու որդի խոսում էի վիետնամական ակցենտներից մեկով։

Պարզվեց, որ Հո Վան Թենհը ինչ-որ ժամանակ իր ընտանիքի հետ սովորական կյանք է վարել տեղի գյուղերից մեկում։ 1973 թ.–ին, մինչ Վիետնամական պատերազմի ավարտը, նա անհետ կորել է։ Այդ ընթացքում նրա տունն օդային ռմբակոծության արդյունքում ավիրվել է։ Ողջ էր մնացել միայն երկամյա որդին, որին էլ հայրը վերցրել էր իր հետ և որոշել թաքնվել ջունգլիներում։ 

1

40 տարիների ընթացքում տղամարդիկ սնվել են մրգերով և բույսերով։

2

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել