1in.am–ը գրում է.

twitter-office

Միկրոբլոգների Twitter ծառայությունը ֆունկցիա է թողարկել, որը հնարավորություն է տալիս հրապարակումը մեկնաբանել լրացուցիչ 116 նիշերով, որը օգտատերը վերաթվիթել է և տեղադրել իր էջում: Ընկերությունն այս մասին հաղորդել է իր միկրոբլոգում, գրում է lenta.ru-ն:

Այժմ Retwitt կոճակը սեղմելիս օգտատիրոջը 116 նիշանոց մեկնաբանության համար դաշտ է առաջարկվում: Տեքստը գրելուց հետո հարկավոր է սեղմել Twitt կոճակը և հաղորդագրությունը կհայտնվի օգտատիրոջ ժապավենում:

Այսպիսով, 140 նիշանոց արգելքը, որը գործում է սոցցանցի ցանկացած հաղորդագրության համար, կարելի է անցնել մեջբերված twitt-ի և այն մեկնաբանելու շնորհիվ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել