Հին հրեական իմաստություններից մեկն ասում է՝ թշնամուդ պարտքով փող տուր իր եկեղեցական տոների ժամանակ...
Սրա իմաստն այն է, որ պարտքի տակ մնա էդ օրն ու ամբողջ կյանքում անիծի էդ տոնն էլ, եկեղեցին էլ։
Ավելի բացեմ փակագծերը... Արժեզրկելով բոլոր արժեքները քո թշնամու՝ ինքնին բարոյալքում ես նրան։
Հիմա ասածս ի՞նչ է...
Էնպիսի տպավորություն է ստեղծվում, թե մի հսկա մեքենա լծված է 100-ամյա տարելիցի միջոցառումներն ու, առհասարակ, Հայոց ցեղասպանության էդ վիշտն էն աստիճանի արժեզրկելու, որ անգամ կարնավալի հավակնելու հնարավորություն չունենա։
Էդ գործում մի ստվար զանգված պրիմիտիվ անգրագետ ապուշներ են, բայց սա ինքնաբուխ ապուշության արդյունք չի։ Սա անգամ ամենատարրական չարչիություն չի։ Ու սրանով ամենալուրջ մակարդակներում պետք է զբաղվեն... Իրականում սա շատ ավելի լուրջ հարց է, քան ոմանց մի գուցե կթվա... Ու բռնելով կծիկի թելերից՝ պետք է աշխատել հանգուցալուծել ու հասնել հիմքերին։ Շատերն էդ ճամփին կբացվեն, ու շատ հարցեր ու դեմքերի ստիպված պետք է լինել վերանայել...