Tert.am–ը գրում է.
2012 թվականի հունվարին խորտակված Costa Concordia իտալական զբոսանավի նախկին նավապետ Ֆրանչեսկո Սկետինոն, որին Առաջին ատյանի դատարանը դատապարտել էր 16 տարվա ազատազրկման, ազատության մեջ կմնա:
Ինչպես հաղորդում է Корреспондент-ը` BBC-ին հղումով, նման վճիռ է կայացրել Ֆլորենցիայի Վճռաբեկ դատարանը՝ դատախազության բողոքարկումը քննարկելու արդյունքում։
Դատախազները մտավախություն ունեին, որ Սկետինոն կարող է փախչել երկրից, սակայն պաշտպանությունը նշել է, որ նման մտադրություն ունենալու դեպքում նախկին նավապետը դա արդեն արած կլիներ:
Իտալիայում գործող դատական օրենսդրության համաձայն` մեղադրյալը բանտ է ուղարկվում միայն այն դեպքում, երբ վճիռը կայացնում են բոլոր դատական հաստատությունները, այդ թվում՝ Վերաքննիչ և Գերագույն վճռաբեկ դատարանը:
2012-ի հունվարի 14-ին Տիրենյան ծովի իտալական ափերի մոտ տեղի ունեցած նավաբեկության հետևանքով 32 մարդ է զոհվել, 100-ից ավելին` տուժել:



