xw_10775771in.am-ը գրում է.

Ավստրալացի երիտասարդ մայրիկը գամվել է անկողնուն այն բանից հետո, երբ օգտագործել է ուրիշի դիմահարդարման վրձինը: 27-ամյա Ջո Գիլկրայսթը, ով դատիարակում է 2-ամյա որդուն, չի էլ պատկերացրել, որ կվարակվի մի հիվանդությամբ, ինչի պատճառով կաթվածահար կլինի:

Warwick Daily News-ի տվյալներով՝ դիմահարդարման վրձնի միջոցով օրգանիզմ են ներթափանցել ստաֆիլակոկի բակտերիաներ: Դրանք կաթվածահար են արել ողնաշարը: Դրա պատճառով Ջոն հիվանդանոցում բուժվում է արդեն երեք ամիս, և այնտեղ կմնա նույնքան ժամանակ:

Սակայն, բժիշկների ախտորոշման համաձայն՝ ստաֆիլոկոկն այնքան ուժեղ է վնասել ողնաշարը, որ երիտասարդ կինը մինչև կյանքի վերջը կմնա հաշմանդամի սայլակի վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել