Interpress.am-ը գրում է.

Ավելի քան 100 տարի մեծ իտալական առանձնատունը, որն հանդիսանում է քաղաքի Եվրոպական թաղամասի հիմնասյունը, ամերիկյան դիվանագիտության և լրտեսության կենտրոնն էր: Լրտեսները աշխատում էին ներսում և հանդիպում իրենց գործակալների հետ փողոցի երկայնքով ընկած բարում, լրագրողները գալիս էին աշխատանքից հետո խմելու, ցանկացած թուրք կարող էր քայլել փողոցում և նայել նորագույն գեղարվեստական ցուցահանդեսներն ու ուսումնասիրել գրադարանները: Այստեղ ամեն գիշեր տոն էր:

«Մենք ամբողջ ժամանակ խնջույք էինք անում»,- ասել է Այշե Օզակինջին, ով այս ազդու կառույցում՝ Ստամբուլում ԱՄՆ Հյուպատոսությունում, 40 տարի շարունակ գրադարանավար է եղել: Այստեղ բոլորը տոնական տրամադրություն ունեին»:

Իսկ հետո, մոտ 10 տարի առաջ խնջույքները դադարեցին, առանձնատունը շրջապատվեց անվտանգության պարսպով, քանի որ ահաբեկչության սպառնալիքը հարկադրել էր ամերիկյան դիվանագետներին՝ ամրացնել նաև քաղաքի արվարձանին միացնող բլուրը, որի վրայից տարածվում էր Բոսֆորի տեսարանը:  Այն օրենքի շնորհիվ, որը պահանջում է, որ Պետական դեպարտամենտը պահպանի  սեփականության իրավունքը պատմական շինության նկատմամբ՝ որպես ԱՄՆ-ի և Մերձավոր Արևելքի միջև հարաբերությունների խրախուսման տարածք, ամերիկյան կառավարությունը ստիպված էր զբաղվել անշարժ գույքի բիզնեսով:

Այժմ երեկույթները վերադարձել են, սակայն ոչ այն ձևով, ինչպես մտադրվել էին օրենսգիրները: Պարիսպները վերջերս հանվեցին՝ առաջարկելով շունչ առնել մարդաշատ թաղամասում, և շինության վերածնունդը նշվեց ներսում ստամբուլյան սոցիալական ընտրանու համար նախատեսված  շքեղ ակումբի բացմամբ: Առանձնատունը, որի կողքին նոր շքեղ հյուրանոց է, 51 տարով, մոտ 25 միլիոն դոլարով վարձակալվել է ԱՄՆ կառավարությունից՝ որպես Soho House մասնավոր ակումբերի կայսրության վերջին հենակետ:

2004 թվականին Կոնգրեսը նախկին սենատոր Էռնեստ Ֆ. Հոլլինգսի ջանքերով և Ստամբուլի դիվանագետների օժանդակությամբ, ովքեր ուզում են, որ Նահանգները պահպանի կառույցի պատմությունը, ստեղծել են Հոլինգս կենտրոնը Միջազգային երկխոսության համար:  Գաղափարը էր նրանում էր, որ պետք է առանձնատունն օգտագործվի «Նահանգների և մուսուլմանական աշխարհի միջև հաղորդակցության և փոխըմբռնման կապերի ամրապնդում», ինչպես նշվում է կենտրոնի կայքում:

Սակայն վերանորոգման արժեքն ու բովանդակությունը հարկադրեցին գտնել կառույցի՝  Palazzo Corpi-ի  օգտագործման կոմերցիոն տարբերակ, կառույց, որը 19-րդ դարում կառուցվել է նաև մի  հարուստի կողմից՝ որպես վերջինիս տուն: Soho House-ի իր թուրքական գործընկեր Bilgili Holding- ի հետ միասին ծրագրում ներդրել են մոտ 110 միլիոն դոլար, և այժմ հիմնական վարձակալն են, չնայած, որ Hollings Center-ը կառույցում գրասենյակ կունենա և կարող է անցկացնել իր ծրագրերն ու դասընթացները:

Վերջին տարիների ընթացքում առաջին անգամ քայլելով առանձնատան մոտով՝ տիկին Օզակինջին, ով նոր ակումբի անդամ չէ, զմայլվել է վերանորոգմամբ, ասել, որ շենքի մեծ մասը վերականգնվել է նախկին փառքով, չնայած, որ նա ափսոսացել, էր, որ առանձնատունը հասարակության համար փակ է:

Նա նկարագրել է, թե ինչպես նախկին դեսպաններից մեկի համեստ կինը հրամայել էր ներկել առաստաղի՝ մերկ աստվածուհիներ պատկերող որմնանկարները: Այժմ որմնանկարները մաքրվել են ներկի շերտից:

Նա ասում է, որ վերևում Կենտրոնական հետախուզության գործակալության համար նախատեսված «գաղտնի հարկ» կար: «Մենք ձևացնում էինք, որ իբրև չգիտենք այդ մասին»,- ասել է նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել