Մի քանի տարի առաջ խոսվում էր հայ մի շոու աստղի (հայաստանցի) անբարո վարքի մասին, բոլորն անթաքույց քննարկում էին, ու կարծես թե մինչև հիմա երկրպագուների բանակը շատանում է։
Քիմի մասին. չգիտեմ՝ ով է, ոչ երկրպագու եմ, ոչ էլ հետաքրքրվել եմ և այն, ինչ նկատում եմ հայկական ֆեյսում, հուշում է մեկ բան. իրան ազգովի սպասում ենք ու փի առ անում (միգուցե անգիտակցաբար)։
Ինքը Վոլոչկովան չէ, ինքը Անժելա Սարգսյանը չէ, ինքն իր երկրում ապրող և մեր ազգի քանակի եռապատիկ երկրպագու ունեցող ձայն է ու մարդ, ով եթե ասի՝ Հայաստանում էի, շատերը կգան տեսնելու, թե էդ որտե՞ղ է:
Տարիներով հայ գիտակից հատվածն ուզեց, որ ինքը գա (պատկերացրեք, որ Մերիլին Մոնրոն գար Հայաստան, քանի՞ հոգի կգար հետո, ու հո չէի՞նք քննարկի վարքը):
Ինքն իր տարիների աշխատանքն ու ձգտումը բերում է իր հետ (որպես աստղ՝ վարկանիշը), և դրա մեջ մենք ազգովի ոչ մի լումա չունենք (պատկերացրեք՝ բերում է մի բան, որի մեջ մենք ոչ մի լումա չունենք, օժիտ չենք տվել)։
Հետևությունները թողնում եմ ձեզ բոլորիդ. ոմանք լավ գիտեն, թե ով է բարո անբարո, և ով ով է, բայց իրենց քթի տակ համարձակություն չունեն կանխելու ինչ-որ մեկ կնոջ անկում կամ ապտակելու մեկ տղամարդու, ով բարո չի վարվում ինչ-որ կնոջ հետ:
Մի բան էլ՝ տղամարդկություն չէ կնոջ անունը անհարգի տալը (տատս կասեր՝ եկեղեցու պատ քանդելուն հավասար է կնոջ անունն անտեղի հիշելը)։
հ.գ. Ես սիրում եմ երբեմն հումորի տալ անձերի նկատմամբ մեր վերաբերմունքն ու էսօր մտածում էի, թե ո՞ր դեպքում, ասենք, Մերիլին Մոնրոն կգար Գյումրի ու կքայլեր Ռիժկովի ճեմափողոցով։ Դուք հո դեմ չե՞ք: