Newsline.am-ը գրում է.
Մոսկվայի Բասմանյան դատարանը ապրիլի 13-ին կվերանայի «Բաշնեվթի» գործով մեղադրյալ հանդիսացող ազգությամբ հայ գործարար Լևոն Հայրապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգելու մասինհետաքննության խնդրանքը: Ria.ru-ն հղում անելով դատարանի մամլո խոսնակ Աննա Ֆադեևայի խոսքերը, տեղեկացնում է, որ հետաքննությունը խնդրում է Հայրապետյանի տնային կալանքը երկարաձգել մինչև հուլիսի 15-ը:
Հիշեցնենք, որ 2014-ի հուլիսի 24-ին Լևոն Հայրապետյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել «Բաշնավթ» ընկերության բաժնետոմսերի տեսքով փողեր մսխելու և լվանալու համար: Նրան մեղադրում են 2009-ի ապրիլին «Բաշնեվթը» «Սիստեմա» ընկերությանը վաճառելու գործում ներգրավվածություն ունենալու մեջ:
Հոկտեմբերի սկզբին գործարարին տեղափոխել էին տնային կալանքի տակ: Հայրապետյանի փաստաբանը բազմիցս նշել է, որ Լևոն Հայրապետյանի առողջական վիճակը վատթարացել է, և խնդրել էր ազատ արձակել նրան: