Նկատել եք` մեզ միասնական են դարձնում միայն դժբախտությունները` երկրաշարժերը, պատերազմները, չգիտեմ, այլ արհավիրքները: Այդ ժամանակ առանց ավելորդ բանի և վեճի բոլոր հայերս դառնում ենք միասնական ու կոտրում ցանկացած կարծրատիպ այն մասին, թե չեն կարող ելնել և գերան կոտրել: Կարող ենք է ախր... Բայց պիտի մի վատ բան լինի.... Ցավոք, այդպես է: Իսկ մինչ այդ... Քաղաքական քաոս, տնտեսության անկում, լիդերի բացարձակ բացակայություն՝ թե քաղաքական, թե քաղաքացիական տարբեր հարթություններում: Կարծիքների բախում մենակ այն պատճառով, որ զոռբաները շատ են, ավտոմեքենաների բախում, որովհետև զոռբաները շատ են: Պետական գերատեսչությունների մշտապես ուշացած աշխատանք, տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքի անտեսանելի պատկեր` իրենց ժեկի մենեջերների ու տան վարձ հավաքողների սովետական դավթարներով: Հիվանդանոցների հազարնոց մանրող սանիտարկեք, հարկային վարչարարության ամենշաբաթյա փոփոխություններ, կարմիր գծեր, արագաչափեր, վտանգավոր լիֆտեր, փնթի մանկապարտեզներ, 12-ամյա միջնակարգ կրթության արդյունքում կրթության բացակայություն, սուպերմարկետներում ակցիաներ, մեջտեղից կիսվող գազելներ, հեսա ուր որ է ամեն քայլափոխին բացվելիք կաֆեներ՝ իրենք անգրագետ վլադիմիրսկի ցենտրալներով, թուրքիայից ներմուծվող պամիդորներ, նաիրիտի չվճարված աշխատավարձ, բարգավաճ, Սեֆիլյանի ձերբակալություն.... ու լիքը անմոռուկներ ..........Է հա... Եսքան բան ո՞վ կմոռանա... Էրնեկ գրին քարդ շահածներին, որ սրանից տարբերվող միջավայրի ձգտում են ունեցել: Իսկ մենք` մնացածներս, պիտի սպասենք մինչև հաջորդ դժբախությունը, որ մի քիչ ակտիվանանք ու դառնանք միասնական: ....Իսկ հիմա գնանք ու դիմավորենք Զվարթնոցում Քիմ Քարդաշյանին.... Դիմավորենք, ինչպես ասում են` հացով..., **, զրո վեցով:



