Դերասանի արվեստը խոսքի ու մարմնի շարժման մեջ է:         Գյոթե

Կատարելագործումը այնպես է վերաբերում կատարյալին, ինչպես ժամանակը հավերժին:    Բուֆլեր

Շատ բան դուր է գալիս մեզ` միայն վերջնական տեսք ընդունելով:         Օվիդիոս

Արվեստը գիտություն է` զուլալ դարձած:         Կոքտո Ջահելությունը երջանիկ է նրանով, որ ապագա ունի:         Գոգոլ

Վարպետությունը դեռևս արվեստագետ չի դարձնում:         Կազալս

Ուշադրությունը այն նյութն է, որից պատրաստված է հիշողությունը, իսկ հիշողությունը մարդկային հանճարի կուտակիչն է:            Գ.Գալիլեյ

Երաժշտությունը միջնորդ է հոգեկան ու զգայական կյանքի միջև:         Առնիմ

Սիրողը վերաբերվում է արվեստին այնպես, ինչպես անբարեխիղճը` արհեստին:         Գյոթե

Կարելի է լինել գիտնական գիտնականների հետ, բայց նկարիչների հետ հարկավոր է լինել բանաստեղծ:         Բալզակ

Գեղեցիկի զգացողությունը, այնքան անմիտ որոնումների ու այնքան զուր սահմանումների առարկան, գուցեև ոչ մի բան չփոխելու անհնարինության գիտակցությունն է:         Վալերի

Նկարելով ճյուղը` պետք է լսել` ինչպես է սուլում քամին:         Տին Նուն

Արվեստի ստեղծագործության արժանիքը մենք գնահատում ենք ըստ աշխատանքի քանակի, որպիսին արվեստագետը ներդրել է նրա մեջ:         Ապոլիներ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել