Նեղ ջինսերը վնաս են առողջությանըLife.panorama.am-ը գրում է.

Վերջին տասնամյակում նեղ ջինսերը յուրաքանչյուր երկրորդ դեռահասի զգեստապահարանի անբաժանելի մասն են: Սակայն, պարզվում է` այս մոդայիկ հագուստը վնասակար է առողջության համար:

Նեղ ջինսերից առաջացող հիվանդությունը կոչվում է պարէսթետիկ մերալգիա, որը ծագում է հունարեն «meros» (ազդր) բառից: Հիվանդությունն արտահայտվում է թմրածության զգացողությամբ, մաշկի վրա կորեակների, քորի առաջացմամբ: Հազվադեպ առաջանում է նաև այրվող ուժեղ ցավ: Հիվանդության զարգացմանը կարող է նպաստել նաև քիչ շարժվելը ու նստակյաց կյանքը:

Ըստ մասնագետների` նեղ ջինսերը վնասակար են ինչպես կանանց, այնպես էլ տեղամարդկանց: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել