Գոռ Դարմանյանին Ստեփանակերտի հոսպիտալից Երևան են տեղափոխելYerkir.am-ը գրում է.

Հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խմբի՝ մարտի 19-ին ձեռնարկած հարձակման հետևանքով վիրավորված Գոռ Դարմանյանին տեղափոխել են Երևան:

Վիրավորված զինծառայողն այժմ գտնվում է ՝ Հայաստանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում։ Այս մասին այսօր Yerkir.am-ին տեղեկացրեց զինվորի հայրենի Թալինի քաղաքապետ Սարգիս Արամյանը:

 «Գոռի առողջական վիճակը կայուն է այժմ, տեղափոխել են Երևան: Ճիշտն ասած տեղյակ չեմ՝ երբ դուրս կգրեն նրան, սակայն գիտեմ, որ հիմա համամատաբար ավելի լավ է զգում»,- ասաց քաղաքապետը: Վերջինս տեղեկացրեց նաև, որ Գոռի մոտ այժմ իր հարազատներն են:

Հիշեցնենք, որ Գոռ Դարմանյանի մոտ առկա է ոտքի ամպուտացիա: Ավելի վաղ ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ մարտի 19-ին՝ ժամը 08:30-ի սահմանում, հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խումբը հարձակում է ձեռնարկել հյուսիսային (Գյուլիստանի) ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա:Շուրջ երկու ժամ տևած մարտական գործողության արդյունքում դիրքապահ անձնակազմը և օգնության հասած ուժերը ստիպել են հակառակորդին մատնվել փախուստի, այնուհետև, հետապնդելով վերջիններիս, ամբողջությամբ ոչնչացրել են խմբին` իրենց դիրքերի մատույցներում: Հակառակորդին դիմագրավելու ժամանակ արիաբար զոհվել են ՊԲ զինծառայողներ Հակոբ Գագիկի Խաչատրյանը (1996թ.), Էդուարդ Գագիկի Հայրապետյանը (1995թ.) և Արշակ Կարենի Հարությունյանը (1995թ.), Պաշտպանության բանակի ևս 4 զինծառայողներ վիրավորվել են: Վիրավորված զինծառայողներից Սամվել Հակոբյանը մարտի 26-ին հոսպիտալում մահացել է: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել