Այն, որ ամեն մի հեռուստաալիք իր պարտքն է համարում մեզ տեղեկացնել եղանակի տեսությանը, ինքնին դրական երևույթ է: Բայց երբ տարբեր հեռուստաալիքներ տարբեր ջերմաստիճաններ են ասում, որ մեզ սպասվում է «Այս գիշեր և վաղը ցերեկը», աձնվազն տարօրինակ է: Մի՞թե բոլորն էլ այդ տվյալները նույն տեղից չեն վերցնում՝ ՀՀ հիդրոմետ ծառայությունից: Ես տեղյակ էի, որ կա Ավետարան ըստ Ղուկասի կամ ըստ Մաթևոսի, բայց որ կա եղանակի տեսություն ըստ Օրանժի կամ ըստ Վիվասելի, դա արդեն, կարծում եմ, զավեշտի դաշտից է:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/darbin.sedrak/posts/118938084928459
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել