Mashable.am-ը գրում է.
Որպեսզի զուգարանում չլինի տհաճ հոտ հարկավոր է պատրաստել այս հոտավետ «ռումբերը»:
1. Առաջին տարբերակ
Հարկավոր է՝ 1 և 1/3 բաժակ սոդա, 1/2 բաժակ կիտրոնաթթու, 30 կաթիլ եթերային յուղ՝ որևիցէ ծաղկի բույրով, 30 կաթիլ անանուխի եթերային յուղ, 30 կաթիլ կիտրոնի եթերային յուղ:
Խառնել կիտրոնաթթուն և սոդան, ավելացնել եթերային յուղերը և խառնել: Հետո խոնավեցնել, կարելի է ավելացնել հեղուկ հեղուկացրից(жидкость из распылителя) և ստեղծել կլորակներ: Հետո դնել հատուկ տարաների մեջ կամ սառույցի համար նախատեսված տարաների մեջ և թողնել 6 ժամով: Հետո տեղադրել կլորակները ապակե բանկայի մեջ: Ահա և վերջ, ուղղակի հարկավոր է կլորակները գցել զուգարանի մեջ և ջուրը քաշել:
2. Երկրորդ տարբերակ
Հարկավոր է՝ 1 և 3/4 բաժակ սոդա, 1 բաժակ կիտրոնաթթու, 2 բաժակ եգիպտացորենի կրախմալ, սննդաներկ, եթերային յուղեր 3-4 տարբեր տեսակների՝ ամեն մեկից 5-10 կաթիլ:
Խառնել կրախմալը, սոդան, սննդաներկը, կիտրոնաթթուն և եթերային յուղերը: Ավելացնել մի քիչ ջուր, իսկ հետո անել նույնը, ինչը գրված է առաջին տարբերակում: