Ֆեյսբուքում ինչ կարգի մարդ ասես չկա, բայց երբեմն հանդիպում են 90-ականներից ժառանգություն մնացած թունդ քյարթիզմի հավատարիմ հետևորդներ, որոնք սակայն որոշ դեպքերում հեռացել են իրենց արմատներից ու հիմա թույլ են տալիս այնպիսի բաներ, որոնց համար իրենք ժամանակին ջակի-ջուկի կկոչվեին, ու նմաններին տփելն իր սուրբ պարտքը կհամարեր ցանկացած իրեն հարգող քյարթ։

Սակայն ժամանակները փոխվում են, փոխվում է նաև քյարթիզմը, բայց որոշ բաներ մնում են անփոփոխ՝ նույնիսկ նեոքյարթերի համար։ Օրինակ՝ ամեն քյարթու, եթե մշտական բնակություն է հաստատում ֆեյսբուքում, իր սուրբ պարտքն է համարում գրել բացառապես լատինատառ, ունենալ տարօրինակ սանրվածք, անպայմանորեն ծխի քուլաներով պարուրված նկարներ ունենալ, ինչպես նաև ունենալ «հալալների» հետ խմբակային լուսանկարներ, և որ կարևոր նախապայման է՝ «Ցեղասպանությունը դատապարտող» և «Մի ծեծեք ինձ թաց տռուսիկով» հայացքով դիմանկարներ ունենա։

Ներկայացնում եմ նման մի քանի քյարթուշների, ում պեղել եմ ֆեյսբուքում։

_MG_2300

Այս նկարից դժվար է կռահել, թե կոնկրետ ինչ է եղել։ Կամ զարհուրելի չոլկով այս երիտասարդն անհավասար մարտ է ունեցել կետչուպի շշի հետ, կամ էլ լուսանկարողն է նրա վրա կետճուպ պզացրել, ինչը խիստ բարկացրել է այս «воин»-ին։

11065396_10202710560564661_659562827_o

Ես դժվարանում եմ պատկերացնել, թե ինչ պետք է կատարվի մարդու ուղեղում, որպեսզի նա այս անվամբ գրանցվի ֆեյսբուքում, բայց դե համենայն դեպս դիմավորեք՝ «sladkiy xuligan»-ն է։ Մնացածը ժանրի կանոններով է՝ սիգարետ, թիզոտ բլութութով ականջակալ ու, բնականաբար, ցասումնալից հայացք դիմապակուն։

3

Էլ ի՞նչ նյութ քյարթերի մասին, եթե այնտեղ չլինի քյարթերի սիրած դիրքը՝ պպզած վիճակը։ Բնականաբար, մնացած կարևոր ատրիբուտներն էլ են տեղում՝ բռփեջ մազեր, մուննաթ ռոժ ու հետերոսեքսուալության մասին շատ թե քիչ հուշող չարուխներ։

Lilit_Hovhannisyan

Էս քյարթերը, բացի վարդագույն ու կարմիր գույնի չարուխներ հագնելուց ու էմոյական պրիչոսկաներ անելուց, այլ հոմոէրոտիկ չարաճճիություններ էլ են անում։ Օրինակ՝ ի՞նչ պարտադիր է պրոֆիլի նկար դնել մի կադր, որտեղ դու ուժեղ պաչում ես մեկ այլ տղայի թուշը, իսկ վերջինիս դեմքը խորը բավարարվածության մասին է հուշում…

4+

Հայտնի է, որ քյարթերի մոտ սուրճ խմելը կրոնական ծիսակարգի պես մի բան է, իսկ քյարթիզմ կրոնի բարձրաստիճան քրմերն այդ ծիսակարգին անպայմանորեն կրում են պլեչիկով մայկա, բավականին ինտիմ թումբաններ և իհարկե՝ սուրճը խմում են անբնական դիրքերով։

66961_731233166995406_1999250489784015142_n

Քյարթերը պաշտում են գողական աշխարհն ու ամեն կերպ փորձում են ընդգծել այդ հոգեհարազատությունը։ Հանուն դրա նրանք նույնիսկ պատրաստ են շարիկով պիստալետով սպառնալ իրենց ընկերոջը։ Ծանոթացեք, Yonjlaxci Jon-ն է ու նրա ուլտրաքյարթու նկարներից մեկը։

11079282_10205369181605087_371896104_n

Քյարթերի մյուս թույլ կետը նարգիլեներն են։ Գրեթե ցանկացած քյարթի մոտ կգտնվի նկար, որտեղ կադրում նարգիլե կա։ Ու ամենևին էական չէ, որ հաճախ քյարթերը չեն էլ իմանում, թե դրանից ինչպես օգտվել՝ ինչպես սաղավարտ հիշեցնող պրիչոսկով ու թաղտաբիթիի կեցվածքով այս քյարթուն է, ով փորձում է ծխախոտը կպցնել ածուխներից... Դե հա, սև ու սպիտակ նկարներն էլ առանձին էֆեկտ են…

11072865_10202710560404657_811939435_o

Նարգիլեային ևս մի նատյուրմորտ, որտեղ էմոցիաները բառիս բուն իմաստով օդում են սավառնում։ Դե մնացածն էլ՝ ոնց կարգն է. գծով սպառԾիՖկա, մուննաթոտ ու անբովանդակ դեմքեր և այլն։ Ընդ որում, կադրից տպավորություն է ստեղծվում, որ նրանց ինչ-որ ինտիմ գործից են կտրել, ու անհասականալի է, թե ինչ գործ ունի պատառաքաղը դատարկ սեղանին։

11079277_10202710560164651_536774595_n

Ի դեպ, նկատե՞լ եք, որ քյարթերի մեծ մասն ունի ֆենոմենալ փոքր ճակատ…

11072498_10202710559884644_2054049360_n

Դատելով ուղղագրությունից ու հատկապես «հանա» բառից՝ էս մեր քյարթուշը հայոց լեզվի ֆակուլտատիվ պարապմունքների ա գնացել գեներալ Սեյրանի մոտ։ Մենակ «գյադա» բառն էր պակասում լիարժեք պատկեր ունենաու համար։

Սակայն պետք չի կարծել, որ պահպանողական քյարթուներ չկան։ Օրինակ՝ Կյաժը (ես էդպես էլ չհասկացա, թե կոնկրետ որ մասում ա ինքը կյաժ)։

a98021_tattoo2011_6-oral

Պրիչոսկեն՝ ավանդական քյարթական, ճակատ՝ գրեթե բացակայում է, հանդերձանքը՝ սպարԾիվքյաթական, դեմքը՝ մուննաթոտ, թրաշը՝ առկա, ու գումարած էս ամեն ինչին՝ ղեկի դիմաց շպագատ անելու պես չռած ստորին վերջույթներ։

a98021_tattoo2011_1-

Բայց Կյաժենք մեռնող տեսակ են, որովհետև ապագան նեոքյարթերինն է, ովքեր լինելով սևահեր՝ կյանքում կյաժ չեն կոչվի, բայց Կյաժենց բարկացնող ու երևակայության մեջ չտեղավորվող սանրվածքներ ունեն, դաջվածքներ (այդ թվում՝ գողական դաջվածքներ), բալետ պարող տրիկոյի պես նեղ տաբատներ են սիրում ու անպայման ինչ-որ բրուտալ նկար են ունենում ինչ-որ եզ շան հետ։ Ավելորդ է նշել, որ նրանք անպայման իրենց նման մեկի կամ մի քանիսի հետ նկար էլ են ունենում։

2

2 - Copy

3 - CopyՈւ այսքանով հանդերձ՝ դժվարանում եմ ասել, թե դասական քյարթե՞րն էին ավելի վատ, թե՞ նեոքյարթերը։ Ամեն դեպքում, եթե գոնե մի հոգի էլ իր համար հետևություններ անի այսքանը կարդալուց ու դիտելուց հետո, էլի արդյունք է։ Տղերք ջան, ամոթ ա, դարը փոխվում ա, բարքերն ու նորաձևությունը փոխվում են, ի՞նչ կարիք կա ծաղրածուի տեսք ունենալ, դա վաղուց արդեն ծիծաղելի է, այլ ոչ թե վախենալու ու պատկառելի։ Մարդավայել տեսքի վերադարձեք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել