Այս դեռատի գեղեցկուհիները իրենց մայրերից ժառանգել են նրանց գեղեցկությունը: Հասարակությունը իր հերթին նրանց համար գուշակում է հայտնի ծնողների փառքը, գրում է Elle-ն: Տեսնենք, թե ինչպիսին են Հոլիվուդի ու համաշխարհային պոդիումների ամենագեղեցիկ կանանց աղջիկները: Սինդի Քրոուֆորդ-Կայա Գերբեր Ամերիկյան ԶԼՄ-ները վաղուց են ազդարարում, որ Սինդի Քրոուֆորդի որդին ու դուստրը ամենագեղեցիկ աստղային երեխաներն են աշխարհում: Քիմ Բեսինջեր-Այրլենդ Բոլդուին Քիմ Բեսինջերի ու Ալեք Բոլդուինի 19-ամյա դուստրը այնպիսին է, ինչպիսին մայրը՝ շիկահեր, բարձրահասակ աղջիկ: Սկսնակ մոդելն արդեն բազմաթիվ ֆեշըն-բրենդների դեմքն է: Վանեսա Պարադի-Լիլի-Ռոուզ Դեփ Վանեսա Պարադիի ու Ջոնի Դեփի դուստրը օրերս հայտնվել էր Նյու Յորքում Chanel-ի ցուցադրությանը: 15-ամյա գեղեցկուհին հիշեցնում է դեռատի Վանեսային: Ռոբին Ռայթ-Դիլան Փեն Ռոբին Ռայթի ու Շոն Փենի դուստրը ժառանգել է մոր արտաքինն ու հոր խարիզման, ինչի պատճառով էլ նրան արդեն անվանում են Հոլիվուդի ծագող աստղ: Ռիզ Ուիզերսփուն-Ավա Ֆիլիպ Մեծ ապագա են նախատեսում Ռիզ Ուիզերսփունի ու Ռայան Ֆիլիպի դստերը, որը, ի տարբերություն փոքրամարմին մոր, ունի մոդելային կազմվածք: Քեյթ Մոս-Լիլա Գրեյս Հեք Մոր ու դստեր անհավանական նմանությունը վաղուց է դարձել բրիտանական տաբլոիդների հետազոտության առարկան: Մելանի Գրիֆիթ-Ստելլա Բանդերաս Մելանի Գրիֆիթը մեկական երեխա ունի իր երեք ամուսիններից: Առավել հայտնի է նրա դուստրը՝ Դակոտա Ջոնսոնը, որը «Մոխրագույնի 50 երանգները» ֆիլմի գլխավոր դերակատարուհին է: Սակայն մորը ամենաշատը նման է Ստելլան՝ Անտոնիո Բանդերասի միակ դուստրը: Մադոննա-Լուրդես Լեոն Եթե նայենք դեռատի Մադոննայի լուսանկարին, ապա մոր ու դստեր նմանությունն ակնհայտ է:
1in.am-ը գրում է.






