Փաստորեն, ապրիլի 7-ը մայրության ու գեղեցկության տոնն աշխատանքային է, իսկ անցյալ տարի դեռ տոնական էր համարվում, համենայն դեպս, անցյալ տարվա օրացույցերի մեջ այն կարմիր գույնով էր. երևի ապրիլի 7-ի տոնից նախկին «հանցավոր ռեժիմի» հոտ էր փչում, որոշեցին միայն մարտի 8-ի «կոմունիստական» տոնը թողնել որպես կանանց տոն և միաժամանակ ոչ աշխատանքային: (Հնարավոր է՝ Զատիկը «կտրել» է ապրիլի 7-ը): Թերևս, այդ նույն տրամաբանությամբ նախկինների՝ 90-ականների իշխանությունների կողմից մերժված Մայիսի մեկն աշխատավորների միջազգային օրն անցյալից վերհառնեցրին ու դարձրին պետական տոն... Խորհրդային տարիների տոները վերադարձնելով՝ անցյալի «լավ բաները« հետ չես բերի. օրինակ՝ կենտրոնացված ջեռուցումը բնակարաններում, պետական աշխատանքը, գործարանները, որոնք 20 տարի շարունակ անգործության են մատնված...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ghovsepyan1/posts/758221164275648?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել