Creating a buzz! Amber Rose unveiled her new electric blue hair for the first time during a late night outing in Los Angeles on Sunday

Էմբեր Ռոուզը Քիմ Քարդաշյանի ներկայիս ամուսին Քանյե Ուեսթի նախկին սիրեցյալն է, ով բավականին լայն ճանաչում ունի մոդելային աշխարհում։ Նա այն համարձակներից էր, ով ոչ միայն չէր վախենում սպիտակ մազերից, այլև ինքն էր դիտավորյալ սպիտակ ներկում մազերը։

Beaming: Unable to hide her delight, the stunning star looked radiant as she made her way towards celebrity hotspot, Penthouse nightclub, with her escorts by her side

Այս երիտասարդ աստղը փորձում է իր կերպարով կոտրել կանանց մասին առկա կարծրատիպերը, թեպետ հաճախ ծայրահեղությունների մեջ է ընկնում։ Օրինակ, վերջերս նա այնքան էր տարվել ակումբային կյանքով ու ազատ կենսակերպով, որ բոլորովին մոռացել էր փոքրիկ որդու խնամքի մասին։ Արդյունքում խոսակցություններ էին պտտվում այն մասին, որ նրան կարող են զրկել մայրական իրավունքից։ Այնուամենայնիվ, այս 31-ամյա մոդելի տեսքից դատելով՝ նրա անձնական խնդիրներն արդեն գոնե որոշ չափով լուծվել են։

Centre of attention: The 31-year-old also pulled out all the stops in a seriously plunging white jumpsuit, which drew heaps of attention to her ample assets

Հանգստյան օրերին նա հերթական անգամ զարմացրեց իր երկրպագուներին՝ Լոս Անջելեսում կայացած խնջույքներից մեկին ներկայանալով կապույտ մազերով։ Փենթհաուս գիշերային ակումբի բոլոր այցելուներն անակնկալի եկան՝ տեսնելով, որ Էմբերը վերածվել է կապտակատար ծիտիկի։ Նա կրում էր խոր լանջաբացվածքով սպիտակ հագուստ, արևային մուգ ակնոցներ ու ոսկեգույն բարձրակրունկ բոկոտիկներ։ Կերպարն ամբողջացնում էր էլեկտրիկ կապույտ գլուխը։

Pose for cameras: The tight number boasted cut-outs along the waistline and was clinched at the waist, accentuating her perfect curves in all its glory

Էմբերն այն կանանցից է, ովքեր կարծում են, որ մերկությունը երբեք շատ չի լինում։ Վերջերս նա  գրեթե ամբողջովին մերկ ծովափնյա ֆոտոշարք էր հրապարակել։ Իսկ այս անգամ, չբավարարվելով խոր լանջաբացվածքով, նա որոշել էր գրգռաճեղքերի միջոցով ընդգծել նաև իր իրանը, որը, մեր մեջ ասած, այնքան էլ բարակ չէ։

Attention to detail: She rounded off the proceedings with a slick set of pink-rimmed shades, while her talons matched the shade of her newly dyed locks Attention to detail: She rounded off the proceedings with a slick set of pink-rimmed shades, while her talons matched the shade of her newly dyed locks

Մեկ տարվա համատեղ ամուսնական կյանքից հետո Էմբերը բաժանվել էր իր ամուսին Վիզ Խալիֆայից, սակայն վերջերս շշուկներ հայտնվեցին այն մասին, որ նա կրկին միացել է Խալիֆայի հետ։ Վերջերս Էմբերն իր ինստագրամյան էջում տեղադրեց մի լուսանկար, որում ինքն ու Խալիֆան «լկստվում» էին՝ լուսանկարին կից գրելով «Իմ կյանքի սերը»։

Cant let go: Amber recently shared this picture on her Instagram account alongside a statement revealing shes still in love with her estranged husband Wiz Khalifa and is hoping theyll get back together

 Իր էջում Էմբերը նաև գրել է.

Մենք ինչ-որ կետում սխալվեցինք ու անգամ եթե այլևս երբեք չմիանանք (թեպետ ես հուսով եմ, երազում եմ ու աղոթում եմ, որ միանանք), նա միշտ կլինի իմ կյանքի սերը։ Մենք հավերժ կապված ենք իրար, որովհետև մեր սիրուց երեխա է ծնվել։ Չնայած մեր հարաբերությունների բոլոր վայրիվերումներին՝ իմ սիրտը դեռ բաբախում է նրա համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել