Esem.am-ը գրում է.

Հայ պրոֆեսիանոլ բռնցքամարտիկ, WBO վարկածով՝ Աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամն այս օրերին հայրենիքում է: ESem.am-ը Արթուրի հետ զրուցել է հայաստանյան առօրյայի և առաջիկա հարսանիքի մասին:

Մարտի սկզբից Հայաստանում գտնվող Արթուրը նշեց, որ յուրաքանչյուր մենամարտից հետո գալիսէ Հայաստան` հանգստանալու, հարազատներին, բարեկամներին տեսնելու: Ըստ նրա` հաճելի ժամանակ է անցկացնում հարազատների, ընկերների, բարեկամների միջավայրում: «Մշակութային և մարզական միջոցառումների էլ եմ մասնակցում, հանդիպումներ ունենում ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ»,- մանրամասնեց Աշխարհի չեմպիոն բռնցքամարտիկը:

Արթուրի հետ խոսեցինք նաև տարածված այն լուրերի մասին, որ նա այս անգամ Հայաստան է եկել իսկապես ամուսնանալու նպատակով: «Ոչ, այս այցի ընթացքում չեմ ամուսնանա, սակայն նշեմ, որ ամուսնությունն ընթացքի մեջ է»,- շեշտեց նա:

Առաջիկա մենամարտերի մասին խոսելիս` Արթուրն ասաց, որ այս օրերին իր և Ռոբերտ Շտիգլիցի մենեջերական թիմերը քննարկումներ են վարում` 4-րդ մենամարտի հետ կապված, որը նախանշված է այս հունիսին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել