Բաղադրությունը

2 բանկա պահածոյացված ձուկ 
0.5 բաժակ բրինձ
2 հատ պինդ եփած ձու
1 գլուխ սոխ
2 տուփ (1000 գ) շերտավոր խմոր առանց խմորիչի
50 գրամ կարագ
Աղ, պղպեղ
Ձու՝ վրան քսելու համար 



Պատրաստման եղանակը

Բրինձը եփել համարյա մինչև պատրաստ լինելը, լավ կլինի, եթե մի քիչ հում լինի: Մանր կտրել սոխը և տապակել կարագի մեջ մինչև ոսկեգունելը: Ավելացնել մանր կտրատած ձուն և բրինձը, խառնել: Խմորը թեթև գրտնակել, այլուր շաղ տալ, ծալել երկարությամբ և կտրել ձկան տեսքով: Ձկից խմորը դնել նախապես թխելու համար նախատեսված թղթի վրա:
Գրտնակել խմորի մյուս մասը, մի մասը կտրել շերտերով 1.5սմ լայնությամբ, սա կլինի կարկանդակի եզրերը:
Ձուն խառնել 1 ճաշի գդալ ջրի հետ և զգուշորեն քսել կտրտած շերտերին և դնել կարկանդակի վրա: 
Լցնել խմորի վրա բրինձը ձվի հետ, վերևը դնել պատարաքաղով պյուրե սարքած ձուկը: Մնացած խմորից կտրել պոչը և գլուխը, իսկ մնացած խմորը կտրել շրջանակներով բաժակի օգնությամբ:
Հավաքել ձուկը, դետալները միացնել իրար ձվով և թխել նախապես 180 C ջեռոցում մինչև պատրաստ լինելը (մոտ 40 րոպե):

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել