Panorama.am-ը գրում է.
Այսօր հայ կինը հավասարի պես ուսը դեմ է տվել և օգնում է տղամարդուն, սակայն հասարակական կյանքում դեռ այդպես չէ: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման դիտարկում արեց երգչուհի, երգահան Լիլիթ Պիպոյանը:
«Իհարկե, դերային փոփոխություններ կան, նկատելի է, կանայք բավականին բեռ են վերցրել իրենց վրա: Զարմանալի բան է մեզ մոտ տեղի ունենում, տարօրինակ հակասություն եմ տեսնում՝ ղեկավարող դիրքերում 90 տոկոսը տղամարդիկ են»,- նշեց նա:
Երգչուհին միաժամանակ նշեց, որ կինը դանդաղ տեմպերով հաստատվում է հասարակության մեջ:
ԿԳՆ Հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանն էլ ասաց, որ կրթական ոլորտում հիմնականում կանայք են, 40 հազար ուսուցչի միայն 5 տոկոսն է տղամարդ:
«Կինը կարողանում է իր բարությամբ, հանդուրժողականությամբ, նվիրվածությամբ, ստեղծագործական մոտեցումներով աշխատել աշակերտների հետ»:
Երգչուհի Ալլա Լևոնյանի խոսքով, կանայք այժմ ավելի ակտիվ են, աշխատում են այն բնագավառում, որտեղ ցանկանում են:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



