Հայկական շոու բիզնեսը կարծես չի ենթարկվում ֆիզիկայի ոչ մի օրենքի, այստեղ կատարվող երևույթներն աննորմալ են և դուրս են տրամաբանության եզերքից։ Միայն մեզ մոտ կպատահես երգիչ/երգչուհիների, ում ինչ-որ մի օր անցյալում, խիստ կասկածելի հանգամանքներում կպել է այդ «աստղ» պիտակը, և մինչև հիմա նրանք ինքնահոսով գնում են առաջ, մասնակցում համերգների, հարցազրույցներ տալիս, հայտնվում ամսագրերում, իհարկե ոչ առաջին էջերում, բայց հայտնվում։ Նրանք սովորաբար երգում են ուրիշի լցրած դահլիճներում՝ մեծ համերգների ժամանակ, գումարով պտտում տեսահոլովակները հեռուստաալիքներով և սիրված «աստղի» պատրանք ստեղծում։ Ես նրանց նմանեցնում եմ հանրապետականներին։ Դժվար է չէ՞ շրջապատում գտնել մարդ, որ իրոք ընտրել է հանրապետականներին, նույնքան դժվար է գտնել մարդ, ով սիրում ա այդ աստղերին, բոլորն ասում են. «ես չեմ ընտրել նրանց, բայց մարդիկ կլինեն, որ ընտրած կլինեն էլի», նույնն էլ աստղերի դեպքում. «ես չեմ սիրում, բայց մարդիկ կլինեն, որ սիրում են էլի»։ Ոչ, սիրելիներս, իրականում նրանց ոչ ոք չի ընտրում, նրանք ոչ ոք չի սիրում։ Եվ փառք Աստծո, որ կա համացանցի պես հարթակ, որը հնարավորություն է տալիս փչել նրանց վրայից այդ աստղային փոշին և տեսնել, թե ով են նրանք իրականում, ինչքանով են սիրված, և ինչքան է մեծ նրանց լսարանը։ Առանձնացրել եմ այդ «աստղերի» տեսահոլովակները, որոնց դիտումները զիջում են անգամ Շամշյանի ավտովթարի տեսանյութերի դիտումներին։

Ինչպես ասում են՝ Ничего личного, չոր թվեր

Սոֆի Մխեյան- «Լույս խավարում»։ Պաշտոնական էջում տեսահոլովակն ունի 11,962 դիտում հոդվածը գրելու պահին։ Ավելացած դիտումների համար շնորհակալությունները կարող եք ուղարկել իմ էլ-փոստին՝ [email protected]

 

 

Լուսինե Աղաբեկյան – «Հիմա» 6,636 դիտում։ Այս դեպքն ուղակի բացառիկ է և արժե դասագրքերի մեջ ներառել որպես դարի Ձախողում։ Խնդիրն այստեղ ավելի շատ ոչ թե Լուսինեի լսարանի պակասն է, այլ պրոդյուսերական փայլուն միտքը։ (Այս մասը մի քիչ դանդաղ կարդացեք) 50.000 դոլար ծախսել մի տեսահոլովակի վրա, որը հավաքել է 6,636 դիտում, այն դեպքում, երբ երգը շատ սիրված է, և հասարակ փողոցային ձայնագրությունը հավաքել էր 106,778 դիտում։

Իմիջիայլոց, ահա այդ գիգանտ մտքի հեղինակի հեռախոսահամարը՝ 093406710, ցանկության դեպքում կարող եք զանգահարել և սփոփել նրան։

Ալլա Լևոնյան – «Իմ մայրիկ»։ Պաշտոնական տեսահոլովակը պաշտոնական էջում դիտվել է ընդամենը 1,439 անգամ։ Ծփում են երկրպագուները։

 

Նարեկ Բավեյան։ Այստեղ մի քիչ բարդ է ընտրելը, քանի որ նրա համարյա բոլոր տեսահոլովակները դիտվել են 1000-7000 անգամ։

«Խելագար սեր» – 1,010

 

Էմմի – «Սարի աղջիկ»՝ 50,308։ Եկեք անկեղծ. «տաղանդավոր մայրիկի» աղջիկը, մեղմ ասած, այդքան էլ չսիրվեց։ Իհարկե, Նարեկ Բավեյանի հետ համեմատության մեջ էմմիի երգերը բլոգբաստերներ են, բայց եթե համեմատենք հավասար պայմաններում շոու բիզնես մտած նույնպես հայտնի հայրիկի ու մայրիկի աղջիկ Սիրուշոյի երգերի դիտումների հետ, կտեսնենք, որ կշեռքի մյուս նժարին մինչև 4.000.000 դիտումներ են։

Մգեռ Առմենիա – «Իմ Երևան»՝ 35,484 դիտում։ Մտածում էի, թե ինչի են սկսել չդիտվել Մգեռի տեսահոլովակները, հետո հասկացա, որ երևի ջոգել են…



Նունե Եսայան – «Soul»՝ 7,572 դիտում


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել