150406-bush_hispanic_murray-1205_5262ce61b1bb794976c0e72201c75f091in.am-ը գրում է.

Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի հնարավոր թեկնածու, Ֆլորիդայի նախկին նահանգապետ Ջեբ Բուշը 2009թ. քվեարկության բլանկում իր էթնիկ պատկանելության դիմաց սխալմամբ նշել է լատինաամերիկացի, սակայն այդ մասին միայն հիմա է հայտնի դարձել: ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ-կրտսերի եղբոր սխալի մասին հայտնում է New York Times թերթը:

Իր թվիթերյան էջում քաղաքական գործիչը խոստովանել է իր սխալը: «Չեմ կարծում, որ որևէ մեկին հիմարացրել եմ»,- եզրափակել է նա:

Ջեբ Բուշը սերտորեն կապված է Լատինական Ամերիկայի հետ. նրա կինը մեքսիկուհի է, նա սահուն կերպով խոսում է իսպաներեն, 2 տարի անցկացրել է Վենեսուելայում:

Հանրապետականները հույս ունեն, որ Բուշի թեկնածության միջոցով իրենք կկարողանան ստանալ լատինաամերիկացի ընտրողների ձայները, որոնց մեծ մասը սովորաբար աջակցում է Դեմոկրատական կուսակցությանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել