Life.panorama.am-ը գրում է.

Ջոնի Դեփի կյանքի կանոնները

Պատանի տարիքում ես վաճառող էի աշխատում, բայց ոչ երկար, հիշում եմ` ինձ դուր էր գալիս հաճախորդներին ասել. «Այս կոստյումը Ձեզ ընդհանրապես չի սազում»: 

Ես աշխատում եմ միշտ մնալ այլայլվածության պերմանենտ վիճակում, ինձ դուր է գալիս իմ դեմքի արտահայտությունն այդ պահին: 

Իմ կարծիքով` շուրջբոլորս խելագարներ են:

Փողով հնարավոր չէ երջանկություն գնել, սակայն դրանցով կարելի է գնել նավ, որով կուղևորվես երջանկություն փնտրելու:

Ինքնաթիռ նստելիս բոլորը հավատացյալ են դառնում:

Ազատության իմ բնորոշումը պարզությունն ու անձնական տիրույթի անձեռնամխելիությունն է: Ինչ-որ մի օր ես այդ ամենը նորից կնվաճեմ: Երևի, այն ժամանակ, երբ ծերանամ, և բոլորը վերջապես հոգնեն ինձանից:

Երբ երեխադ 1 տարեկան է դառնում, դու հասկանում ես, որ նա նմանվում է հասարակ հարբեցողի: Նա անընդհատ ճոճվում և ընկնում է, ծիծաղում և լացում, միզում ու փղձկում:

Եթե բռնացնեք ինձ «Ես լուրջ դերասան եմ» արտահատության վրա, կարող եք հանգիստ խղճով քոթակել:

Աշխարհում ամեն ինչ փոփոխական է, և դա փչացնում է մարդկանց:

Ես ամերիկացի եմ, ես սիրում եմ իմ երկիրը և մեծ հույսեր եմ կապում երկրիս հետ: Սա է պատճառը, որ ես երբեմն շատ խիստ եմ պետության նկատմամբ իմ քննադատության մեջ:

Ես սրտակեր չեմ, աշխատանքս է այդպիսին:

Ֆրանսիայում ինձ դուր է գալիս ամեն ինչ` մարդիկ, կենսակերպը, սնունդը, գինին… Նախկինում ես այդ մասին չէի մտածում, այն ամենն ինչ պատվիրված չէր «ՄակԴոնալդս»-ից խորթ էր ինձ:

Երեխաներն ուժ են տալիս ձեզ, միայն նրանց հետ եք հասկանում, թե ինչն է իսկապես կարևոր:

Աստված վկա, ես երբեք չեմ մտածել, թե գրավիչ արտաքին ունեմ:

Ես միշտ հույսս դնում եմ հաջողության վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել