Tert.am-ը գրում է.

Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին վերջին տարիներին բազմիցս խոսել է այն մասին, որ մտադիր է լքել Հոլիվուդը։ Իր հարցազրույցներից մեկում նա նույնիսկ հայտարարել է. «Ինձ համար երբեք հարմարավետ չի եղել լինել դերասանուհի, ես երբեք չեմ սիրել գտնվել տեսախցիկի առաջ»։

Ինչպես նշում է loveradio.ru-ն՝ դերասանուհին, այնուամենայնիվ, պարբերաբար հայտնվում է մեծ էկրաններին, իսկ նախորդ տարի կրկին իրեն փորձել է որպես ռեժիսոր։ «Անկոտրումը» ֆիլմը բավական հաջողակ է դարձել և ներկայացվել է «Օսկարի» 3 անվանակարգերում։

Թվում է՝ Ջոլին չի պատրաստվում կանգ առնել, սակայն, ինչպես հայտնում են արևմտյան լրատվամիջոցները, դերասանուհին այժմ որոշել է ավելի շատ ժամանակ հատկացնել ամուսնուն և երեխաներին՝ զոհաբերելով իր կարիերան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել