Հայաստանի ողջ քաղաքական դաշտը երեք հանցագործ նախագահների վերահսկողության տակ է, որոնք արտաքնապես սուտ «գզվռտուքով», միահամուռ ուժերով անկախ Հայաստանն «անշրջելիորեն» ետ հանձնեցին հյուսիսային տերերին: Հայ ժողովուրդը սկսել է սա հասկանալ, դրա համար էլ որևէ ուժի կամ անհատի չվստահելով՝ չի ակտիվանում և ոտքի չի ելնում:
Հանուն Հայաստանի փրկության և ապագայի, ցանկացած քաղաքական ուժ կամ անհատ, ովքեր եղել են եռանախագահներից մեկի ճամբարում կամ պետք է հեռու մնան քաղաքական դաշտից կամ մասսայական ներողություն խնդրեն ժողովրդից իրենց անցյալի համար, որը պատճառ է դարձել ժողովրդի խաբվածության և խորը հիասթափության:
Հակառակ դեպքում հանցավոր ռեժիմը, օգտվելով իր իսկ ստեղծած համատարած անվստահության մթնոլորտից, կշարունակի երկրի քաղաքական կյանքը վերածել թատրոնի և ֆարսի: Անվստահությունը և կասկածը կհասնի այնտեղ, որ հարազատներ կսկսեն իրար չվստահել ու կասկածել: Այն էլ ասենք, որ խոսքը գնում է ընդամենը մի քանի տասնյակ մարդու մասին: Կամք և ուժ գտեք ձեր մեջ, հեռու քաշվեք, կյանքը ձեզանով չի սկսվում և ավարտվում, դուք դարձել եք համաժողովրդական ապստամբության գլխավոր արգելակը...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել