Երբ իշխանություններն ապօրինի կերպով ինչ-որ բան արգելում են, փակում են, բռնանում են մարդկանց իրավունքներին, ես դա դեռ ինչ-որ տեղ հասկանում եմ, թեև չեմ ընդունում: Դա նրանց բնույթն է:
Բայց բոլորովին չեմ հասկանում այն մարդկանց, առավել ևս արվեստագետներին, որոնք ուզում են, որ պետությունն արգելի, փակի, բռնանա մարդկանց վրա, ինչ է թե իրենց դուր չեն գալիս այդ մարդիկ:
Անհասկանալի է խորհրդային այս մտածողությունը, որ պետությունը պետք է արգելի որևէ մեկին զբաղվել որևէ գործով: Որ ինչ-որ «խելոք» մարդիկ պիտի որոշեն, թե որ ֆիլմը ցուցադրվի, որն արգելվի, որ երգը հնչի, որը չհնչի, որ նկարչին թողնեն ցուցահանդես, որին չթողնեն, որ դերասանին թույլ տան նկարահանվել, որին թույլ չտան...
Ախր, էդպես խոսողներին ինչո՞ւ է թվում, որ եթե նման բան լինի, առաջինը հենց իրենց չեն արգելելու... Կամ ովքե՞ր պիտի լինեն այդ «իմաստուննները», որոնք պիտի որոշեն, թե ես ինչ լսեմ ու դիտեմ:
Կլինի՞ թողնեք ես որոշեմ, թե՞ դա մեծ շռայլություն է արդեն...