Life.panorama.am-ը գրում է.
Լիկա Սալմանյանը՝ Հայաստանի հեռանալու, Դավիթ Թադևոսյանի հետ հարաբերությունների և նոր առաջարկների մասին

Լիկա Սալմանյանը հեռուստադիտողին ծանոթ է «Հարազատ թշնամի» հեռուստասերիալից՝ Էմկայի կերպարով: Life.Panorama.am-ը նրա հետ զրուցեց Հայաստանից մեկնելու, նոր առաջարկների, իր անվան շուրջ շրջանառվող թեժ խոսակցությունների, մանկության երազանքի և սիրո մասին:

-Ձեր մասնակցությամբ սերիալն օրեր առաջ ավարտվեց: Այժմ ինչո՞վ եք զբաղված, նոր առաջարկներ չունե՞ք:

-Այժմ հանգստանում եմ: Առաջարկներ կան, բայց՝ ոչ սերիալային: Չեմ փորձում մտածել որևէ առաջարկի մասին, քանի որ մեկնում եմ։

-Իսկ ի՞նչ առաջարկներ են ոչ սերիալային առաջարկները:

-Դեռ չեմ ցանկանա փակագծերը բացել։

-Իսկ կասե՞ք, թե ուր եք մեկնում, ի՞նչ նպատակով, որքան ժամանակով:

-Մեկնում եմ Ուկրաինա՝ մայրիկիս մոտ: Դեռ չեմ որոշել՝ որքան ժամանակով: Եթե ինձ հետաքրքրող առաջարկներ լինեն, կվերադառնամ:

-Հնարավո՞ր է Ձեզ տեսնենք այլ սերիալներում, գուցե՝ այլ հեռուստաալիքում:

-Այո, իհարկե, ինչո՞ւ ոչ: Եթե լինեն ինձ հետաքրքրող առաջարկներ, կտեսնեք ինձ նորից սերիալում:

-Լիկա, եթե չեմ սխալվում, դպրոցը դեռ չավարտած մտաք այս աշխարհ, ազատ ժամանակի խնդիր ունեցաք: Մասնագիտական որակավորման մասին չե՞ք մտածում:

-Բնականաբար, մտածել եմ ուսում ստանալու մասին, շատ եմ ցանկանում: Բայց դեռ ժամանակը չէ:

-Ինչո՞ւ:

-Ուսման համար պետք է լիովին ազատ լինեմ, չեմ ուզում կիսատ-պռատ սովորել:

-Ձեր մանկության երազանքը դերասանուհի դառնա՞լն է եղել:

- Հավատացեք, երբեք այս բնագավառում ինձ չեմ պատկերացրել: Փոքր ժամանակ երազում էի բժշկուհի դառնալ: Մինչ սերիալում հայտնվելը՝ որոշել էի մանկությանս երազանքն իրագրործել։ Սովորում եմ Բժշկական քոլեջում, սակայն ժամանակի հետ որոշումներն ու ցանկությունները փոխվում են:

-Շատերը քննադատաբար են մոտենում, երբ էկրաններին տեսնում են Թատերական ինստիտուտը չավարտած մարդու: Շա՞տ եք բախվել այդ խնդրին:

-Դեպքեր լինում են: Սակայն պատահում է նաև, որ մարդիկ զարմանքով են վերաբերում այն փաստին, որ չունեմ թատերական կրթություն: Հավանաբար, նման տպավորություն ստացած չեն լինում:

-Իսկ Ձեր խաղընկեր պրոֆեսիոնալ դերասաններն ինչպե՞ս են ընդունում էկրանին միասին երևալու հանգամանքը: Անդրկուլիսյան խնդիրներ, տարրաձայնություններ առաջանո՞ւմ են:

-Համենայնդեպս, ինձ հետ կապված որևէ խնդիր չեմ զգացել: Միշտ փորձել են ինձ օգնել, ուղղել, ինչի համար շատ շնորհակալ եմ:

-Ձեզ ի՞նչը գրավեց դերասանի մասնագիտության մեջ:

-Կարծեք թե իմ «ափսեում» լինեմ:

-Իսկ ճանաչումն ի՞նչ ավելացրեց Ձեր կյանքում:

-https://fbstatic-a.akamaihd.net/rsrc.php/v2/y4/r/-PAXP-deijE.gifՄիանշանակ պատասխան տալ չեմ կարող: Այն ունի իր և՛ լավ, և՛ վատ կողմերը: Վատն այն է, որ հանգիստն է պակասել: Հայտնիությունը մի քիչ պարտադրող է ու հնարավո չէ մի ֆորմատի մեջ ապրել:

-Ձեր ապագան հենց այս ոլորտում էլ տեսնո՞ւմ եք:

-Փորձում եմ տեսնել… Եթե որոշողը ես լինեմ, այո՛, քանի որ ես դեռ երկար ճանապարհ ու անելիք ունեմ այստեղ:

-Ձեր փոխարեն ուրիշ ո՞վ պետք է որոշի:

-Ոչ թե իմ փոխարեն պետք է որոշեն, այլ կյանքը լի է անակնկալներով: Չեմ փորձում միանշանակ որոշումներ կայացնել:

- Որքան հասկանում եմընտանիք-կարիերա ընտրության դեպքում ընտանիքը կհաղթի:

-Անկասկած: Եթե իմ ապագա ամուսինը չցանկանա, որ լինեմ էկրաններին, ապա այդպես էլ կանեմ, քանի որ կարծում եմ, ընտանիքն ավելի կարևոր է: Չէ՞ որ, եթե անձնական կյանքումդ ինչ-որ բան այն չէ, այն ամեն տեղ իրենն ասում է:

-ԼիկաՁեզ երկար ժամանակ շատերը որպես Էմկա են հիշելուԿհաջողվի՞

  հեշտությամբդուրս գալ կերպարից:

-Ըստ իս՝ դա ավելի շատ կախված է նրանից, թե հաջորդ կերպարս ինչպիսին կլինի: Չնայած, մեր ժողովրդի մեջ այսպիսի մի բան կա. երբ առաջին անգամ գլխավոր դերով ես ներկայանում, բավական երկար ժամանակ հենց այդ դերով էլ քեզ հիշում են:

-Իսկ ինչպիսի՞ կերպար կցանկանայիք մարմնավորել հաջորդը:

- Չեմ մտածել՝ ինչ կերպար, բայց կցանկանայի, որ տարբերվեր նախորդից:

 դեպ, Էմկան բավական համբերատար էր, ներողամիտ, հանդուրժող։ Նրա ո՞ր գծերն են Ձեզ իրականում բարկացնում: Որքանո՞վ եք նման:

-Ես Էմկային նման եմ այնքանով, որ ես եմ կերտել այդ կերպարը: Բայց ես նրա տեսակի հետ բացարձակ կապ չունեմ:

- Համբերատար ու ներողամիտ չե՞ք:

-Երևի թե այդքան էլ ոչ:

-Լիկա, Ձեր խաղընկերներից ո՞ւմ հետ եք առավել մտերիմՇփում պահպանվո՞ւմ է:

-Բոլորի հետ էլ շատ լավ հարաբերությունների մեջ եմ: Ժամանակը ցույց կտա՝ ում հետ կապը կպահպանվի, ում հետ՝ ոչ:

-Իսկ ո՞ւմ հետ էր առավել դժվար հայտնվել տեսախցիկի առջև:

-Յուրաքանչյուր դերասանի հետ բարդ է աշխատել այնքան ժամանակ, մինչև նրա հետ աշխատանքի փորձ ձեռք չես բերում: Ժամանակի ընթացքում ընտելանում ես:

-Գեղեցիկ երիտասարդ աղջիկ եք: Հավանաբար, երկրպագուների պակաս չունեք: Ձեր սիրտն այժմ ի՞նչ կարգավիճակում է:

- Իմ սիրտն ազատ է:

-Կարծում եմոր խոստովանություններ շատ են եղելԿհիշե՞ք Ձեզ արված

 ամենագեղեցիկ խոստովանությունը:

- Գիտեք, ցանկացած խոստովանություն գեղեցիկ է, եթե անկեղծ է:

- Ի՞նչը կարող է Ձեզ ստիպել հրաժարվել կամ հիասթափվել սիրուց:

-Այդ հարցին չեմ կարող պատասխանել, քանի որ անկեղծ չի լինի պատասխանս: Չգիտեմ, կյանքի բերումով ի՞նչ կլինի, ինչպիսի՞ սեր կունենամ ու ի՞նչ կզգամ։

-Շատերի մոտ «քիթը ցից» աղջկա տպավորություն եք թողնում: Նման բան կա՞:

-Գիտեք, մարդկանց թվում է, որ պետք է շփվես բոլոր նրանց հետ, ովքեր ցանկություն ունեն քեզ հետ շփվել: Սակայն, անկախ նրանից, թե ինչ մասնագիտություն ունես, հատկապես, եթե աղջիկ ես, պետք է լավ մտածես, թե ում հետ ես շփվում: Չես կարող բոլորի հետ նմանատիպ հարաբերություններ պահել: Բնական է, որ շփվում ես այն մարդկանց հետ, որոնց հետ քեզ հետաքրքիր է: Չես կարող չէ՞ մտերիմ լինել բոլորի հետ: Հենց դա է իմ մասին նման կարծիքի ձևավորման պատճառը:

-Ինչպե՞ս եք վերաբերում բամբասանքներին:

-Դրանք եղել են, կան ու միշտ էլ լինելու են: Մի ժամանակ շատ էի ազդվում անիմաստ խոսակցություններից: Սակայն, ժամանակի ընթացքում հասկացա, որ առանց դրա անհնար է:

-Ձեր անունը մի պահ շրջանառվում էր Ռիչարդ Մադլենյանի անվան կողքինվերջերս էլ

խոսակցություններ տարածվեցինոր դերասան Դավիթ Թադևոսյանը հեռացել է

ընտանիքից՝ Ձեր պատճառովՆման խոսակցություններին ո՞նց եք վերաբերում

Որպեսէկրանի մարդ, կարծեք թե, սովորել եք, այո՞:

-Ցավոք, մարդիկ սիրում են լուրեր հորինել, սերիալային անիրական կյանքը չեն տարբերում իրականությունից: Բնականաբար, լուրերը սուտ են։ Եվ հետո, ես կարծում եմ՝ ուրիշի դժբախտության վրա երջանկություն չես կառուցի:

- Լիկա, բայց Ձեր և Ռիչարդ Մադլենյանի սիրո պատմությունը բավական երկար ժամանակ էր շրջանառվում: «Կրակն առանց ծուխ» չի լինում չէ՞: Միայն վերջերս լուրեր տարածվեցին, որ բաժանվել եք:

-Ես երբեք չեմ հաստատել մեր մասին շրջանառվող լուրերի իսկությունը, հետևաբար, չեմ պատրաստվում որևէ պատասխան տալ բաժանության մասին։

նդհանրապեսինչպե՞ս եք վերաբերում աղջիկ-տղա տարիքային տարբերությանը:

-Տարիքային տարբերությանը նորմալ եմ վերաբերում, բայց խոսքս, իհարկե, 30 տարվա մասին չէ։ Եթե մարդիկ միմյանց սիրում են և միակ խնդիրը տարիքն է, չեմ կարծում, որ միայն դրա համար արժի դադարեցնել հարաբերությունը:

-Կպատմե՞ք ձեր ընտանիքի մասին:

-Մայրս և հայրս այստեղ չեն ապրում: Ես ապրում եմ տատիկիս ու պապիկիս հետ: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել