Aysor.am-ը գրում է.

Շարլ Ազնավուրը պատրաստվում է նոր ձայնասկավառակ թողարկել: «Encores» անունը կրող ձայնասկավառակը կներկայացվի հանրությանը մայիսի 4-ին՝  շանսոնյեյի 91-ամյակին ընդառաջ, որը հայազգի Ազնավուրը կտոնի մայիսի 22-ին: Այս մասին հաղորդում է  «France Press»:

«Առաջին անգամ եմ ձայնագրում հավաքածու, որը պատմում է  իմ անցյալի մասին»,- աղբյուրի հաղորդմամբ ասել է շանսոնյեն՝ նշելով, որ նոր  երգերի թեմաներն են պատերազմը, ֆաշիզմի դեմ պայքարը, ինչպես նաև այն վայրերը, որտեղ նա եղել է կյանքի ընթացքում:

Բացի այս, չորս տարի ընդմիջումից հետո Ազնավուրը մտադիր է վերսկսել համերգները Փարիզում՝ վերջին տարիներին նա համերգներով հանդես էր գալիս Փարիզից դուրս:

Ավելի քան հազար երգերի հեղինակ Շարլ Ազնավուրը իր կյանքի ընթացքում թողարկել է ավելի քան 40 հավաքածու, հյուրախաղերով հանդես եկել 94 երկրներում, ինչպես նաև տասնյակ դերերն խաղացել կինոյում: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել