«Սուպեր Մամա» ֆիլմը կինոթատրոններում դիտել է մոտ 220.000 մարդ, ինտերնետով և հեռուստատեսությամբ մեկ ամսվա ընթացքում այն դիտել է մոտ 3.000.000 մարդ: Մենք ստացել ենք 10.000-ից ավել էլեկտրոնային նամակներ, որտեղ մարդիկ իրենց շնորհակալությունն են հայտնում ֆիլմի ստեղծողներին: Հայկական կինոյի վերջին 25 տարիների պատմության մեջ սա բացարձակ ռեկորդ է: 
Իհարկե, այս փաստերը մեր ոլորտի որոշ գործիչներին ուրախացնելու փոխարեն մեծ ցավ են պատճառել: Այդ ցավն այնքան է տանջել, որ իրենցից մեկը չի դիմացել և փորձել է խիստ արհամարհական կերպով արտահայտվել «Սուպեր Մամա» ֆիլմի մասին` չհասկանալով, որ նա կպնում է ոչ թե ֆիլմի ստեղծողներին, այլ վիրավորում է 3.000.000-ից ավել մարդկանց, ում դուր է եկել այս ֆիլմը: 
P.S. Նա մասնավորապես ասել է «Վերջերս գնացել էի այդքան աղմուկ հանած «Սուպեր մամա»-ն դիտելու, 15 րոպե հետո փախա դահլիճից»: 
Այս կապակցությամբ կուզեի նշել, որ վերջին տարիներին շատ մտավորականներ փախչում են ոչ միայն դահլիճից, այլ նաև իրականությունից, և որն ամենացավալին է` փախչում են ժողովրդից և թողնում նրան միայնակ ամենածանր պահերին:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել