Անժելա Սարգսյանի մերկ լուսանկարերը հրապարակած տղամարդը «շատ լավ է», բայց չի խոսելու
«Իրավունք»-ը գրել է. «Ինչպես հայտնի է՝  ապրիլի 3-ին  դերասան Անժելա Սարգսյանի ինտիմ, պոռնոգրաֆիկ բնույթի  լուսանկարները համացանցում տարածած  Կարեն Արայանը ազատ է արձակվել «Նուբարաշեն»  ՔԿՀ-ից։  
 
Քանի որ վերջինս անազատության մեջ գտնվելիս բազմիցս է նշել, որ ազատ արձակվելուց հետո շատ բանի մասին կխոսի, ուստի թերթը փորձել է կապվել նրա հետ։ Սակայն մայրը՝ Մարինա Արայանը, խոսելով որդու մասին ասել է. «Կարենը շատ լավ է։ Մնացածի մասին, ինչ-որ ուզում եք իմանաք, հաստատ ոչ ես եմ խոսելու, ոչ էլ որդիս»։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել