Բաղադրությունը
800 գրամ թարմ շանպինյոն սունկ՝ կտրտած չորս մասի (եթե փոքր սունկ է՝ երկու մասի)
16 բաժակ ջուր + 3 ճաշի գդալ 5% քացախ (կամ 1 գդալ կիտրոնի հյութ )
Մարինադի համար
1/2 բաժակ 5% քացախ
2 թեյի գդալ աղ
1 թեյի գդալ շաքարավազ
3 պճեղ սխտոր՝ կտրտած
2-3 հատ դափնու տերև
1/2 թեյի գդալ աղացած սև պղպեղ
1 հատ քաղցր կարմիր պղպեղ, կտրատած
1/2 ճաշի գդալ կտրատած սամիթ (թարմ կամ չոր)
2 բաժակ ջուր
1/2 բաժակ բուսական յուղ
Պատրաստման եղանակը
1. Մարինադ
Միջին չափսի կաթսայի մեջ խառնել քացախը, աղը, շաքարավազը, դափն
2. Սունկ
Եռացնել 16 բաժակ ջուրը (4լիտր) 3 ճաշի գդալ քացախի հետ (կամ 1 կիտրոնի հյութի հետ): Լվանալ սունկը, կտրել չորս մասի (եթե փոքր սունկ է՝ երկու մասի) և լցնել եռացող ջրի մեջ: Խառնել, փակել կափարիչով և եփել 3 րոպե:
3. Սնկի ջուրը թափել և վրան լցնել մարինադը: Եփել ևս 2-3 րոպե մարդինադի մեջ, թողնել՝ սառչի սենյակային ջերմաստիճանում և դնել սառնարան ամբողջ գիշեր:
Բարի ախորժակ