xw_9776701in.am-ը գրում է.

Ամերիկյան Արկանզաս նահանգի Կամդեն քաղաքում 116 տարեկանում մահացել է Գերտրուդ Ուիվերը, ով համարվում է մոլորակի ամենատարեց բնակչուհին։ Ավելի վաղ հայտնել էինք, որ նա ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային հրավիրել է ծննդյան 117-րդ տարեդարձին, որը կնշեր հուլիսի 4-ին։

Այդ տիտղոսը նա ընդամենը մեկ շաբաթ է կրել այն բանից հետո, երբ ապրիլի 1-ին Ճապոնիայում մահացավ մոլորակի նախկին ամենատարեց կինը՝ 117-ամյա Միսաո Օկավան։

Ինչպես նշում է BBC-ն, այժմ մոլորակում հայտնի են միայն երեք անձ, ովքեր ծնվել են XIX դարում։ Նրանք բոլորը կանայք են։ Վերջին տղամարդը, ում հաջողվել էր ապրել երեք հարյուրամյակում, մահացել է 2013 թվականին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել