Մեր ազգային պարտությունները գալիս են նրանից, որ քաղաքական որևիցե նախաձեռնություն, ինչ վերաբերում է ապստամբությանն ու հեղափոխությանը, դատապարտվում է պարտության նրա համար, որ որոշումներ ընդունելիս դա կատարվում է մի քանի մարդու քմահաճույքով, նամանավանդ, որ դիվանագիտությունից հեռու մարդիկ են այն կայացնում: Սա մի անուն ունի` ինքնահաստատվել, և երբեք ու երբեք չենք ունենա այն Հայաստանը, որ վաղն է գալու:
Ազգային պայքարը հաղթանակի հասցնելու համար լայն ծավալի կարծիքների միջոցով է պայմանավորված, քանզի բոլոր պայքարները կլինեն պառակտված և պարտված: Այդպես էլ չսովորեցինք իրար լսել և հասկանալ, սա ամենամեծ վիրավորանքն է հայերիս համար և էլ ավելին, որ այդպես էլ դաստիարակում ենք մեր սերունդներին:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1624942127789241&id=100008204082847&pnref=story
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



