Սիրելի՛ մայրեր, քույրեր և կանայք,
սրտանց շնորհավորում եմ ձեզ Մայրության և գեղեցկության օրվա առթիվ:
Հայ կնոջ համար ամենաբարձր կոչումը եղել ու մնում է մայրությունը, ուստի միայն մեր երկրում նշվող այս տոնը մեր մայրերին ու կանանց մեծարելու, մեր գնահատանքի ու երախտիքի խոսքերն ուղղելու ևս մեկ հրաշալի առիթ է:
Հայ կինը եղել ու մնում է ավանդական հայ ընտանիքի կայունության անսասան հենասյունը: Ամենածանր պահերին կրելով բոլոր դժվարությունները՝ նա սատար է կանգնել ամուսնուն, հորը, եղբորն ու որդուն՝ դրանով դառնալով մեր ժողովրդի հարատևության երաշխիքը:
Այսօր էլ նույն անմնացորդ նվիրումով դուք մեր կողքին եք և ձեր ավանդն եք բերում մեր երկրի ու մեր սիրելի մայրաքաղաքի շենացմանը:
Քաջառողջություն եմ մաղթում բոլորիդ: Թող մայրական սրտի ջերմությունը, կանացի հմայքը, քնքշությունը, պայծառ ժպիտն ու սերը ձեզ ուղեկցեն ամբողջ կյանքի ընթացքում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=866772070035240&set=np.1428355258369487.100003713196176&type=1&ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել