Հլա, որ մառազմատիկ կանանց «քաջագործություններն» ենք խաղցնում, քննադատում, վերլուծում, արդեն սկսեցին նաև պատիվ պահանջելու, պատասխանատվության ենթարկելու կոչեր հնչել: Քիմ Քարդաշյանի՝ նախ «աշխատակազմին», հետո իրեն աղ ու հացով դիմավորեցինք, շուտով երևի Շամշյանի նկարներից կծանոթանանք նաև նրա «աշխատասենյակին ու համապատասխան կահ կարասիին»...
Բայց հլա լրջանաք, այս ինչու՞ է Ապրիլը, Ապրիլ 24-ը ԻԳԱՑՎՈՒՄ, սա հո Մարտը, Մարտի 8-ը չէ՞: Առջևում Հայոց Ցեղասպանության, Մեծ Եղեռնի 100-ամյա տարելիցն է, որը բացի իր բարոյա-հոգեբանական իմաստից, ունենալու է մեծ քաղաքական նշանակություն համայն հայության համար: Ինչու՞ ոչ մի բան չի խոսվում ու չի արվում բոլոր այն ծրագրերի, միջոցառումների, դեպքերի ու դեմքերի մասին, որոնք պետք է համապատասխան հնչեղություն տան այդ խիստ կարևոր ու նշանակալի օրվան: Աստված չանի, որ սատանան մտած լինի մեջները ու անի ամեն բան, որպեսզի ՈՉԻՆՉ ՉԱՐՎԻ: Աստված չանի, որ հին խասյաթի համաձայն, էս խեղճ կնկթանց հանած լինեն մեյդան ու իրենք էլի հետևները թաքնվեն...