how-to-train-schoolchilds-memory-1-size-3Mediamonitor.am-ը գրում է.

Երեխայի հիշողությունը սարքավորումներով հագեցած մեքենա չէ, որը վայրկենապես միանա միացնել/անջատել կոճակի օգնությամբ: Դասերի ժամանակ ստացած ինֆորմացիան նորմալ յուրացնելու համար պետք է սկսել հիշողությունը մարզել դեռևս դպրոցական հասակից, բայց շարունակել դրանով զբաղվել կարելի է մինչև կյանքի վերջը:

Սկսեք ամենապարզից:  Խնդրեք երեխային մի քանի անգամ պատմել այն ամենի մասին, թե ի՞նչ է նա տեսել: Ի՞նչ տեսք ունի նրա ննջարանը: Ի՞նչ կա խոհանոցում: Ի՞նչ գույնի է լոգարանի հատակը: Երեկոյան անպայման խնդրեք նրան պատմել, թե օրն ինչպես անցավ: Մի քանի ժամ անց, հաջորդ օրը և մեկ շաբաթ անց պետք է նրան խնդրել մի քանի անգամ պատմել միասին կարդացած գրքի կամ դիտած մուլտֆիլմի բովանդակությունը: Նման կրկնությամբ ստացված ինֆորմացիան կարճաժամկետ հիշողությունից փոխակերպվում է երկարաժամկետի:

Ամենահասանելի եղանակներից մեկը, որը օգնում է երեխայի հիշողությունը մարզել, դա սեղանի խաղերն են (դրանք կարելի է նաև պլանշետ ներբեռնել, եթե ձեր երեխան կարող է դրանից օգտվել): Մեծ մասամբ նման խաղերը ենթադրում են զույգ նկարների տեղերի գուշակում, բայց և գոյություն ունեն այլ տարատեսակներ՝ զուգորդական շղթաները մտապահելու համար: Կարելի է ընտրել երեխայի հիշողությանը համապատասխան որևէ մեկ այլ թեմա:

Շատ հաճախ դպրոցականները փորձում են դասերը բառացիորեն անգիր սովորել՝ առանց իմաստը հասկանալու: Նման ձևով անգիր արած ինֆորմացիան հազիվ  թե երկար մտապահվի, բայց եթե պահպանվի էլ, ապա գործնական կիրառում չի ունենա: Փորձեք երեխայի հետ պատկերացնել այն ամենը, ինչի մասին նա կարդում է: Տվյալ նյութը վերատադրեք միասին՝ օգտագործելով նոր արտահայտություններ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել