1in.am-ը գրում է.
Գիտնականներին հաջողվել է կատարելագործել Պարկինսոնի հիվանդության դեմ կիրառվող մեթոդիկան, որը ցողունային բջիջներ է օգտագործում՝ նախապես դրանք մշակելով քաղցկեղի դեղորայքով: Հոդվածը, որը պատմում է գիտնականների աշխատանքի մասին, հրապարակվել է Frontiers in Cellular Neuroscience ամսագրում:
Պարկինսոնի հիվանդությունն ամեն տարի աշխարհում մինչև 10 միլիոն մարդու է վնասում: Հիվանդության ժամանակ մարդու գլխուղեղը դադարում է նյերոմեդիատոր դոֆամին արտադրել: Պարկինսոնի հիվանդության դեմ ներկայումս օգտագործվող մեթոդները կարճ ժամանակով կարող են դանդաղեցնել հիվանդության ընթացքը, բացի դրանից, չարորակ ուռուցքների տեսքով կողմնակի ազդեցություններ է ունենում:
Գիտնականները կատարելագործել են ցողունային բջիջներով հիվանդության բուժումը՝ կիրառելով «միտոմիցին С» դեղորայքը, որն ուղղված է ԴՆԹ-ի չվերահսկվող սինթեզը ճնշելուն: Գիտնականները դեղորայքով մշակել են ցողունային բջիջները, որոնք հետագայում վերածվել են դոֆամին արտադրող գլխուղեղի նեյրոնների:
Մկների վրա արված փորձի արդյունքում բժիշկները համոզվել են, որ իրենց աշխատանքի հաջողությունը Պարկինսոնի հիվանդության դեմ պայքարում կարևոր քայլ կդառնա:



