Life.panorama.am-ը գրում է.
Ամերիկայի Միացյալ Նահանգներում ապրող և ստեղծագործող դերասան Ալեքսանդր Խաչատրյանն արդեն 10 օր է` գտնվում է Հայաստանում՝ իր իսկ բնորոշմամբ՝ բարի նպատակով և բարի ծրագրերով: «Եկել եմ գործնական նպատակով՝ աշխատանքի առաջարկով: Փակագծերը շատ բացել չեմ կարող, դեռևս ամեն ինչ բանակցությունների փուլում է: Հնարավոր է, նկարահանվեմ հեռուստասերիալում, նաև՝ գեղարվեստական ֆիլմում: Սակայն լիազորված չեմ այս ծրագրերի գաղտնիքները բացել, այդ պատճառով թուլ տվեք դեռևս լռել»,-Life.panorama.am-ի հետ զրույցում ժպիտով նշեց դերասանը:
Ալեքսանդր Խաչատրյանը հայրենիքում կմնա մինչև օգոստոսի վերջ, գուցեև՝ ավելի երկար: Դերասանի ծրագրերին, և ոչ միայն, Life.Panorama.am-ն առավել ծավալուն կանդրադառնա առաջիկայում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել